2019-ին պարենամթերքին բաժին է ընկել հանրապետություն ներմուծված ապրանքների 15,7%-ը (2018-ին՝ 16,2%), իսկ արտահանման ծավալներում՝ 30,2% (2018-ին՝ 28,9%):Այս մասին են վկայում ՀՀ Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները: Դրանց համաձայն՝ հաշվետու ժամանակաշրջանում պարենամթերքի արտաքին առեւտրաշրջանառության ծավալն ընթացիկ գներով նախորդ տարվա համեմատ աճել է 10,7%-ով եւ կազմել 1 663,0 մլն դոլար, այդ թվում՝ պարենամթերքի ներմուծումը՝ 866,6 մլն դոլար եւ արտահանումը՝ 796,4 մլն դոլար:2019-ին նախորդ տարվա համեմատ հիմնական պարենային ապրանքատեսակներից ձվի ներմուծման ծավալը նվազել է 74,2%-ով եւ կազմել 0,01 հազ. տոննա, ցորենինը՝ 24,7%-ով եւ կազմել 248,2 հազ. տոննա, ալյուրինը՝ 23,1%-ով (22,2 հազ. տոննա), շաքարինը՝ 21,9%-ով (18,5 հազ. տոննա), կարագինը՝ 8,9%-ով (կազմել 3,6 հազ. տոննա), խոզի մսինը՝ 2,4%-ով (8,7 հազ. տոննա), իսկ բուսական յուղինը՝ 0,9%-ով (28 հազ. տոննա): Փոխարենն ավելացել են բանջարեղենի (39,1%-ով), թռչնի մսի (32,1%-ով), բրնձի (15,5%-ով), կաթի (10,7%-ով), տավարի մսի (6,6%-ով), պանրի (4,7%-ով), մակարոնեղենի (3,2%-ով), մրգի (1,4%-ով) ներմուծման ծավալները: Պարենամթերքի արտահանման ծավալներում գերակշռել է միրգ ապրանքախումբը: 2019-ին արտահանվել է 95,9 հազ. տոննա միրգ, ինչը 11,3%-ով պակաս է 2018-ի ցուցանիշից: Պարենամթերքի արտահանման ծավալներում նվազել են նաեւ պանրի (50,8%-ով), գինու (1,4%-ով) արտահանման ծավալները:Փոխարենն ավելացել են կոնյակի (26,7%-ով) եւ հանքային ջրի (18,3%-ով) արտահանման ծավալները:Աննա Այվազյան Tweet Դիտում՝ 2317