2019-ին միրգ-բանջարեղենը թանկացել է, շաքարավազն ու սուրճը՝ էժանացել

24.02.2020 | 16:58 Գլխավոր էջ / Նորություններ /
#Վիճակագրական կոմիտե #գնաճ
ՀՀ Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ 2019-ին, նախորդ տարվա համեմատ, հանրապետությունում դիտարկվող պարենային 12 ապրանքախմբից 6-ում գրանցվել է 0,4-6,8% գնաճ:

Մասնավորապես, բանջարեղենի գինն աճել է 6,8%-ով, հացաբուլկեղենինն ու ձավարեղենինը՝ 3,6%-ով, մրգինը՝ 3,2%-ով, մսինը՝ 1,1%-ով, այլ սննդամթերքինը՝ 0,8%-ով, կաթնամթերքինը, պանիրինն ու ձվինը՝ 0,4%-ով:

Ընդ որում, հացաբուլկեղենի եւ ձավարեղենի գնաճի պայմաններում աճել է նաեւ հանրապետություն ներմուծված ցորենի գինը նախորդ տարվա նկատմամբ՝ 4,9%-ով եւ կազմել 96,7 դրամ՝ 1 կգ-ի համար:


Գնանկում է դիտվել շաքարավազ, հրուշակեղեն, յուղեր եւ ճարպեր, սուրճ, թեյ, կակաո, ձուկ ու ծովամթերք, ոչ ալկոհոլային խմիչքներ ապրանքախմբերում, համապատասխանաբար՝ 8,3%, 4,5%, 2,5%, 1,8%, 1,3%, 0,6%-ով:

2019-ին հանրապետությունում արձանագրվել է գյուղարտադրանք արտադրողների իրացման գների 5,6% գնանկում՝ նախորդ 13,1% գնաճի դիմաց:

Գյուղատնտեսական արտադրության միջոցների գնման գների եւ մատուցվող ծառայությունների սակագների ինդեքսը կազմել է 102,0%՝ նախորդ տարվա 103,4%-ի դիմաց:

Ընդ որում, գնաճ է արձանագրվել գյուղատնտեսական արտադրության հետեւյալ միջոցների եւ ծառայությունների գծով, անասնակերինը՝ 9,9%-ով, սերմացու եւ տնկիներինը՝ 9,8%-ով, բույսերի պաշտպանության միջոցներինը (թունաքիմիկատներ)՝ 5,4%-ով, գյուղատնտեսական ծառայություններինը՝ 0,2%-ով:

Գյուղատնտեսական մանր գործիքների գինը մնացել է անփոփոխ: Դրա հետ մեկտեղ դիտարկվող ժամանակահատվածում 64,2%-ով նվազել են մեքենա-սարքավորումներ եւ պահեստամասերի, 1,5%- ով՝ պարարտանյութերի գնման գները:

Աննա Այվազյան
Դիտում՝ 1449
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW