Հայաստանի սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 0,2%, իսկ նախորդ ամսվա նկատմամբ՝ 1,3%:ՀՀ Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ Երեւանում նախորդ ամսվա համեմատ սպառողական գների մակարդակն աճել է 1,1%-ով:2020թ. հունվարին դեկտեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի եւ ոչ ալկոհոլային խմիչքի 3,1% գնաճ, ինչին մեծապես նպաստել են մրգի եւ բանջարեղենի՝ համապատասխանաբար 10,4% եւ 17,6% գնաճերը:Բանջարեղենի ապրանքախմբում 2020թ. հունվարին 2019թ. հունվարի համեմատ արձանագրվել է 4,4% գնանկում, իսկ ահա 2019թ. դեկտեմբերի համեմատ՝ 17,6% գնաճ:Մրգի ապրանքախմբում 2020թ. հունվարին 2019թ. հունվարի համեմատ արձանագրվել է 0,9%, իսկ 2019թ. դեկտեմբերի համեմատ՝ 10,4% գնաճ:2020թ. հունվարին 2019թ. հունվարի համեմատ շաքարի եւ շաքարավազի ապրանքախմբում արձանագրվել է շուրջ 13,5%, իսկ 2019թ. դեկտեմբերի համեմատ՝ 1,2% գնանկում:Կաթնամթերք, պանիր եւ ձու ապրանքախմբում 2020թ. հունվարին 2019թ. հունվարի համեմատ արձանագրվել է 3,7%, իսկ 2019թ. դեկտեմբերի համեմատ՝ 0,9% գնանկում: Ձկան եւ ծովամթերքի ապրանքախմբում 2020թ. հունվարին 2019թ. հունվարի համեմատ գրանցվել է 4,4%, իսկ 2019թ. դեկտեմբերի համեմատ՝ 1,4% գնանկում:Մսամթերքի ապրանքախմբում 2020թ. հունվարին 2019թ. հունվարի համեմատ գրանցվել է 2,7%, իսկ 2019թ. դեկտեմբերի համեմատ՝ 0,3% գնանկում:2020թ. հունվարին 2019թ. դեկտեմբերի համեմատ հացաբուլկեղենի եւ ձավարեղենի, ոչ ալկոհոլային խմիչքի, սուրճի, թեյի, կակաոյի ապրանքախմբերում արձանագրվել է 0,1% գնաճ, իսկ ալկոհոլային խմիչքի եւ ծխախոտային արտադրատեսակների շուկայում այն կազմել է 0,4%:2020թ. հունվարին 2019թ. հունվարի համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում գրանցվել է 1,7% գնաճ, իսկ 2019թ. դեկտեմբերի համեմատ՝ 0,3% գնանկում:Մատուցված ծառայությունների ոլորտում 2020թ. հունվարին 2019թ. հունվարի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սակագների 1,2%, իսկ 2019թ. դեկտեմբերի համեմատ՝ 0,3% հավելաճ:Աննա Այվազյան Tweet Դիտում՝ 1992