Evocabank-ը տեղեկացնում է, որ այսուհետ կարելի է ներդնել ավանդ էլ ավելի հարմար պայմաններով:Ներդնելով ավանդ Evocabank-ում՝ կարելի է ստանալ մինչեւ 10.75% եկամուտ դրամով ավանդների դեպքում եւ մինչեւ 5.75%՝ դոլարով ավանդ ներդնելու դեպքում (վճարվող տոկոսագումարները ենթակա են հարկման՝ 10%-ի չափով):«Ձեր ավանդը կարող է համալրվել՝ սկսած 200,000 դրամից կամ 500 դոլարից: Տվյալ դեպքում տոկոսադրույքը դրամի դեպքում կնվազի 0.5%-ով, իսկ դոլարի դեպքում՝ 0.25%-ով՝ նախկին 0.5%-ի փոխարեն:Ավանդ կարելի է ներդնել ինչպես Evocabank-ի Գլխամասում եւ մասնաճյուղերում, այնպես էլ օնլայն՝ EvocaTOUCH հավելվածով: Ի դեպ, հավելվածի միջոցով ներդրված ավանդներն ունեն ավելի լավ պայմաններ՝ դասական ավանդի տոկոսադրույք + 0.25%»,- ասված է հաղորդագրությունում: Evocabank-ը բարելավել է նաեւ ավանդի դադարեցման պայմանները:Եթե ինչ-ինչ պատճառներով Ձեր գումարը անհրաժեշտ լինի Ձեզ մինչեւ ավանդային պայմանագրի ժամկետի ավարտը, բանկը կիրականացնի ավանդի տոկոսագումարների վերահաշվարկ բարձր տոկոսադրույքներով՝Ավանդը մինչեւ 365 օր պահելու դեպքում՝ - 0.5%` դրամի,- 0.1%՝ դոլար կամ այլ արտարժույթի դեպքում։Ավանդը 366 – 1,095 օր պահելու դեպքում՝- 8.75%՝ դրամի,- 4.25%՝ դոլարի,- 2.25%՝ եվրոյի,- 5%՝ ռուբլիի դեպքում։Ավանդային պայմանագիր կնքելիս եւ ավանդային պայմանագրի գործողության ընթացքում այլ վճարներ եւ սպասարկման միջնորդավճարներ չեն գանձվում:«Evocabank-ը, որպես նորարար եւ ժամանակակից բանկ, մշտապես բարելավում է իր ծառայությունները՝ մատուցելով միջազգային բարձր չափանիշներին համապատասխան ծառայություններ:Evocabank-ում ներդրված ավանդները երաշխավորված են Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի կողմից»,- ամփոփել են բանկում: Tweet Դիտում՝ 12683