ՎԶԵԲ-ը կմասնակցի ՀՀ-ԵՄ ներդրումային համաժողովի աշխատանքներին

17.02.2020 | 17:35 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՎԶԵԲ #ՀՀ-ԵՄ համաժողով

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանն ու Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) Երեւանի գրասենյակի ղեկավար Դիմիտրի Գվինդաձեն այսօր քննարկել են աշնանը Հայաստան-Եվրամիություն ներդրումային համաժողովի կազմակերպմանն ուղղված մի շարք հարցեր։


Դիմիտրի Գվինդաձեն տեղեկացրել է, որ ՎԶԵԲ-ը բարձր մակարդակով կապահովի իր մասնակցությունը համաժողովին։

Նա պատրաստակամություն է հայտնել օժանդակություն ցուցաբերել իրենց հետաքրքրությունների շրջանակում գտնվող արտադրության, տեղեկատվական եւ հաղորդակցման տեխնոլոգիաների, ծառայությունների մատուցման, գյուղատնտեսության, զբոսաշրջության ոլորտների մասով։

Դիտում՝ 1655

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW