Երեւանն ու Բեռլինը շահագրգիռ են՝ խորացնելու տնտեսական կապերը

14.02.2020 | 13:47 Գլխավոր էջ / Նորություններ /
#Նիկոլ Փաշինյան #Թոմաս Բարայս
Գերմանիայի տնտեսության եւ էներգետիկայի դաշնային պետքարտուղար Թոմաս Բարայսը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանն ասել է, որ գերմանական կողմը շահագրգռված է Հայաստանի հետ առեւտրատնտեսական կապերի հետագա զարգացմամբ ու ընդլայնմամբ:

Նա վստահություն է հայտնել, որ վարչապետի այցը նոր խթան կհանդիսանա երկկողմ բիզնես կապերի ընդլայնման, տնտեսության տարբեր ճյուղերում համատեղ նոր ծրագրերի իրականացման համար:

Վարչապետն անդրադարձել է Հայաստանի տնտեսությունում տեղի ունեցող զարգացումներին եւ բիզնես միջավայրի բարելավման ուղղությամբ կառավարության կողմից իրականացվող քայլերին:

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը շահագրգռված է Գերմանիայի հետ տնտեսական փոխգործակցության զարգացմամբ ու գերմանական բիզնեսի ու կապիտալի՝ հայկական շուկայում ներգրավվածության ընդլայնմամբ:

Կողմերը քննարկել են առաջիկայում համատեղ ծրագրերի իրականացման ուղղությամբ հնարավոր քայլերն ու ծրագրերը, որոնք նոր ազդակ կհաղորդեն հայ-գերմանական առեւտրատնտեսական հարաբերություններին:
Դիտում՝ 1897
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW