Ցեմենտի ներմուծման տուրքի ժամկետը կերկարաձգվի

13.02.2020 | 14:58 Գլխավոր էջ / Նորություններ /
#ցեմենտ #Ավագ Ավանեսյան
Ցեմենտի ներմուծման համար 14 000 դրամ պետական տուրքի վճարման ժամկետը կերկարաձգվի մինչեւ 2020-ի հուլիսի 1-ը:

Որոշման նախագիծը ՀՀ կառավարության այսօրվա նիստում հավանության է արժանացել:


«Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ պետական տուրքի սահմանումից հետո կրճատվել է ցեմենտի ներմուծումը, սակայն ավելացել է կլինկերի ներմուծումը: Առավել իրատեսական գնահատականներ տալու համար նպատակահարմար է գտնվել եւս որոշակի ժամանակահատված դիտարկել շուկայում ընթացող զարգացումները, որից հետո կայացնել վերջնական որոշում»,- ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը:

Նրա խոսքով՝ նախագծի ընդունումը հնարավորություն կտա շուկայավարման մեխանիզմներով ներքին շուկայում տնտեսվարողների համար ապահովել հավասար պայմանների շարունակականությունը:
Դիտում՝ 1910

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW