Ներկրվող ցեմենտի վրա 14 000 դրամ տուրք է սահմանվել

03.06.2019 | 14:28 Գլխավոր էջ / Նորություններ /
#ցեմենտ #ԱԺ
ՀՀ Ազգային ժողովն այսօր երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունել է «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում եւ կից ներկայացված օրենքի նախագծում լրացում կատարելու մասին նախագծերի փաթեթը, որով առաջարկվում է Իրանից ներկրվող ցեմենտի վրա սահմանել 14 000 դրամ պետական տուրք:

Նախագիծն ընդունվել է ձայների 85 կողմ, 16 դեմ եւ 3 ձեռնպահ հարաբերակցությամբ:

Ապրիլի 19-ին ԱԺ-ն լիագումար նիստում ընդունել էր նախագիծը, սակայն դեմ էին քվեարկել ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» եւ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունները:

Այսօր, քվեարկությանը զուգահեռ, Ազգային ժողովի դիմաց բողոքի ակցիա է տեղի ունեցել, որի մասնակիցներն անօրինական են համարել նման օրենքի ընդունումը՝ նշելով, որ ցեմենտի ներմուծման դեպքում տուրքի սահմանումը մենաշնորհային դիրք է տալու մեկ կազմակերպությանը, ինչը հանգեցնելու է ոլորտում բազմաթիվ կազմակերպությունների դուրսմղմանը:
Դիտում՝ 1925

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW