Փաշինյանը Սեւծովյան բանկի հետ «համագործակցության լայն դաշտ» է տեսնում

10.02.2020 | 15:08 Գլխավոր էջ / Նորություններ /
#Նիկոլ Փաշինյան #Դմիտրի Պանկին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, որ կառավարությունը շահագրգռված է Սեւծովյան առեւտրի եւ զարգացման բանկի հետ համագործակցության զարգացմամբ:

Սեւծովյան առեւտրի եւ զարգացման բանկի նախագահ Դմիտրի Պանկինի գլխավորած պատվիրակությանը հետ հանդիպմանը վարչապետը նշել է, որ համագործակցության մեծ ներուժ կա էներգետիկայի, զբոսաշրջության, գյուղատնտեսության, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում:


Դմիտրի Պանկինի խոսքով՝ իր գլխավորած բանկը Հայաստանում կենտրոնացած է հիմնականում առեւտրային բանկերի միջոցով փոքր եւ միջին բիզնեսի ֆինանսավորման ուղղությամբ, սակայն առաջիկայում նախատեսում են ծրագրեր իրականացնել նաեւ ենթակառուցվածքների, էներգետիկայի ոլորտներում:

«Այսինքն՝ համագործակցության լայն դաշտ կա»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
Դիտում՝ 1654
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW