ՎՏԲ-Հայաստան Բանկն ամփոփել է «Շահավետ Ամանոր» ակցիայի արդյունքները
07.02.2020 | 16:39 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ ՎՏԲ-Հայաստան Բանկ



«Շահավետ Ամանոր» ակցիան մեկնարկել է 2019-ի վերջին եւ նախատեսված է այն հաճախորդների համար, որոնք ակցիայի ընթացքում (25.11.2019 – 30.12.2019) ձեւակերպել են դրամով «Շահավետ» ավանդ 1 տարի ժամկետով` տոկոսագումարների ստացումով ավանդի ժամկետի ավարտին:
Հաճախորդները ստացել են տարեկան 10% բարձրացված տոկոսադրույք (տարեկան եկամտաբերությունը` 9,9%) եւ հնարավորություն՝ մասնակցելու վիճակահանությանը:
Համաձայն խաղարկության, որը հեռարձակվել է բանկի ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերով, 10 հաջողակ իրենց արդեն իսկ ձեւակերպած ավանդի դիմաց ստացել են բարձր տարեկան տոկոսադրույք՝ 20% (տարեկան եկամտաբերությունը՝ 19,95%):
20% տոկոսադրույքը կհաշվարկվի ավանդի ժամկետի վերջում՝ ոչ ավելի, քան 10 միլիոն դրամի չափով ավանդի գումարի նկատմամբ:
«ՎՏԲ-Հայաստան Բանկը շնորհակալություն է հայտնում ակցիայի բոլոր մասնակիցներին, շնորհավորում է հաղթողներին և պատրաստում նոր հետաքրքիր և եկամտաբեր խաղարկություններ իր հաճախորդների համար»,- ամփոփել են բանկում:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: