ՎՏԲ-Հայաստան Բանկը հայտարարում է ավանդային նախատոնական ակցիա
27.11.2019 | 17:52 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ ՎՏԲ-Հայաստան Բանկ

Բանկում նշել են, «Շահավետ Ամանոր» ակցիան կտեւի նոյեմբերի 22-ից դեկտեմբերի 30-ը (ներառյալ) եւ հաճախորդներին կընձեռնի հնարավորություն Ամանորյա անցուդարձից հետո կրկնապատկել եկամուտները:
Հաճախորդները, ովքեր կձեւակերպեն «Շահավետ» ավանդատեսակը ՀՀ դրամով եւ 1 տարի ժամկետով` ստանալով տոկոսներ ավանդի ժամկետի ավարտին, կկարողանան օգտվել տարեկան բարձրացված 10% տոկոսադրույքից (տարեկան տոկոսադրույքի եկամտաբերությունը` 9.97%) եւ ակցիայի ավարտին հնարավորություն կունենան մասնակցել խաղարկության: Խաղարկության արդյունքների համաձայն, 10 հաջողակներն իրենց արդեն իսկ ձեւակերպած ավանդի դիմաց կստանան տարեկան աննախադեպ բարձր 20% տոկոսադրույք (տարեկան տոկոսադրույքը 19,95%):
20% տոկոսադրույքը կկիրառվի մինչեւ 10 մլն դրամի գումարի դեպքում:
Ակցիայի հիմնական պայմանները՝
- Ավանդը պետք է ձեւակերպվի նոյեմբերի 22-ից դեկտեմբերի 30-ը ներառյալ:
- Ակցիայի շրջանակներում ձեւակերպված ավանդը չպետք է վաղաժամ դադարեցվի` 365 օրվա ընթացքում:
- Ակցիային մասնակցում է հաճախորդի միայն մեկ ավանդ՝ ակցիայի ընթացքում ձեւակերպած առավելագույն գումարով:
Խաղարկությունը տեղի կունենա ակցիայի ավարտից հետո՝ 15 աշխատանքային օրվա ընթացքում, առցանց` բանկի պաշտոնական ֆեյսբուքյան էջում, որի ընթացքում` պատահականության սկզբունքով, կորոշվեն 10 հաղթողները:
Բացի այդ, հաճախորդը, ավանդ ձեւակերպելիս կստանա MasterCard քարտ՝ ավանդի գործողության ողջ ընթացքում անվճար սպասարկումով:
Տրամադրված քարտի դասը կապված է ավանդի չափից.
- MasterCard Standard ՝ մինչեւ 7,000,000 դրամ
- MasterCard Gold՝ սկսած 7.000.001 դրամից
Բանկում հիշեցրել են, որ ավանդ կարելի է ձեւակերպել ոչ միայն այցելելով ՎՏԲ-Հայաստան Բանկի մասնաճյուղեր, այլեւ օգտվելով նորարարական հեռահար Վիդեո բանկ ծառայությունից:
Վիդեո բանկ ծառայության օգնությամբ, Skype հավելվածի միջոցով զանգ կատարելիս, բանկի աշխատակիցը կօգնի հաճախորդին հեշտությամբ ձեւակերպել ավանդ` առանց հերթերում ժամանակ վատնելու:
Վերջին լուրեր
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
29.04.2025 | 11:13 Նորություններ
29.04.2025 | 10:20 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: