Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի «Ամբերդ» հետազոտական կենտրոնը, Փենսիլվանիայի համալսարանի TTCSP Global Go To Think Tank Index ծրագրի 2019-ի վարկանիշավորման զեկույցում, աշխարհի «Լավագույն համալսարանական ուղեղային կենտրոններ» դասակարգման մեջ զբաղեցրել է 94-րդ հորիզոնականը:«Կենտրոնական Ասիայի լավագույն ուղեղային կենտրոններ» դասակարգման մեջ ՀՊՏՀ-ն 59-րդ տեղում է:Զեկույցը լույս է տեսել 2020-ի հունվարի 30-ին:Փենսիլվանիայի համալսարանը միակն է, որ մշտադիտարկում եւ հավաքագրում է տվյալներ աշխարհում գործող ավելի քան 8000 ուղեղային կենտրոնների գործունեության վերաբերյալ, որոնցից լավագույնները որոշակի մեթոդաբանությամբ եւ մի քանի փուլից բաղկացած փորձագիտական գնահատումից հետո տեղ են գտնում ամենամյա վարկանիշավորման զեկույցում: Բացի ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնից, «Լավագույն համալսարանական ուղեղային կենտրոններ» դասակարգման մեջ Հարավային Կովկասի երկրները ներկայացնող այլ համալսարանական ուղեղային կենտրոններ չկան: «Կենտրոնական Ասիայի լավագույն ուղեղային կենտրոններ» դասակարգման մեջ տեղ է գտել Հայաստանը ներկայացնող 10 ուղեղային կենտրոն: Զեկույցի հեղինակների գնահատմամբ՝ ընդհանուր առմամբ Հայաստանում գործում է 30 ուղեղային կենտրոն: Tweet Դիտում՝ 2241