Արամ Թանանյանը՝ Վերին Լարսում Հայաստանի մաքսային կցորդ

30.01.2020 | 12:50 Գլխավոր էջ / Նորություններ /
#Արամ Թանանյան #Վերին Լարս #մաքսային կցորդ
ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանության է արժանացրել Արամ Թանանյանին Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ դեսպանությանը կից 3 տարի ժամկետով մաքսային կցորդ նշանակելու հարցը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարզաբանել է, որ նախագծում ձեւակերպվում է ՌԴ, սակայն մաքսային կցորդի աշխատանքի վայրը պետք է լինի Վերին Լարսի անցակետի մոտակայքում:

Արամ Թանանյանը 2018-ից զբաղեցնում էր ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի նախագահի խորհրդականի պաշտոնը:

Նա ղեկավար պաշտոններ է զբաղեցրել նաեւ Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմում (2010-2018), Հայաստանի փրկարար ծառայությունում (2004-2010), ՀՀ արտակարգ իրավիճակների վարչությունում (1997-2004):
Դիտում՝ 6362
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW