ԿԲ. HSBC-ի գործունեությունը ՀՀ-ում «հաջողության պատմություն» է

30.01.2020 | 10:29 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԿԲ #HSBC #Reuters
ՀՀ Կենտրոնական բանկն այսօր հանդես է եկել պաշտոնական հաղորդագրությամբ՝ արձագանքելով Reuters գործակալության հունվարի 29-ի հրապարակմանը, ըստ որի՝ HSBC խումբը քննարկում է իր գործունեության վերանայումը Հայաստանում:

«ՀՀ ԿԲ նախագահի եւ HSBC խմբի ղեկավարության հետ պարբերական հանդիպումների ժամանակ մշտապես բարձր է գնահատվել բանկի ներկայությունը եւ ներգրավվածությունը ՀՀ ֆինանսական համակարգին: Ավելին, բանկի գործունեությունը ՀՀ-ում գնահատվում է որպես «հաջողության պատմություն»:


Ավելացնենք նաեւ, որ HSBC Հայաստան բանկը դիմել է ՀՀ ԿԲ-ին՝ որպես կարգավորող մարմնի, գրանցելու նոր տնօրեն, որը կպաշտոնավարի մարտ ամսից»,- ասված է հաղորդագրությունում:

Reuters-ը գրել էր, որ HSBC- ն մտադիր է վաճառել իր բանկային բիզնեսը Թուրքիայում ՝ երկրի անկայուն արտարժույթի եւ տնտեսական հեռանկարի վերաբերյալ մտավախությունների պատճառով: Գործակալությունը նշել էր, որ բանկը կարող է վաճառել կամ կրճատել իր բիզնեսը նաեւ Հայաստանում, Հունաստանում եւ Օմանում:
Դիտում՝ 8429

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW