ՀՀ Ազգային ժողովն այսօր 74 կողմ եւ 41 դեմ ձայնով ամբողջությամբ ընդունել է շրջիկ առեւտրի ոլորտը կարգավորող օրենքի նախագիծը: Օրինագծի համաձայն՝ շրջիկ առեւտրի իրականացման թույլատրելի վայրերը տրամադրվում են բացառապես Երեւանի քաղաքապետարանի կողմից հատուկ այդ նպատակով ստեղծված կայքէջի միջոցով՝ էլեկտրոնային ամրագրման եղանակով, իսկ դրանց հատկացման տեւողությունը չի կարող գերազանցել օրական 14 ժամը եւ առավելագույնը մինչեւ ժամը 23:00-ն: 18.11.2019 | 16:58 Շրջիկ առեւտրի կետերի գործունեությունը կկանոնակարգվի Սահմանվում է, որ քաղաքապետը կարող է թույլտվությունը մերժել բացառապես այն դեպքերում, եթե տվյալ տնտեսավարող սուբյեկտի ներկայացրած չափանիշները չեն համապատասխանում ավագանու կողմից հաստատված նորմերին, եւ այդ թույլտվությունը կարող է տրամադրվել կամ մերժվել ներկայացված պահից 10-օրյա ժամկետում:Շրջիկ առեւտրի կետի միջոցով վաճառքի կազմակերպման կամ ծառայության մատուցման թույլտվության համար սահմանվում է նաեւ տեղական տուրք՝ յուրաքանչյուր ամիս 50 000 դրամ: Tweet Դիտում՝ 2744