2022-ից պոլիէթիլենային տոպրակների օգտագործումը կկրճատվի

23.01.2020 | 15:46 Գլխավոր էջ / Նորություններ /
#Էրիկ Գրիգորյան #պոլիէթիլենային տոպրակներ
ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանության է արժանացրել պոլիէթիլենային տոպրակների օգտագործումն արգելող օրենքի նախագիծը:

Այն ուժի մեջ կմտնի 2022-ի հունվարի 1-ից:


«Նախագծով կարգելվի առեւտրի օբյեկտներում եւ առեւտրի իրականացման վայրերում վաճառողի կողմից մինչեւ 50 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային պարկերի եւ տոպրակների վաճառքն ու իրացումը»,- ասել է ՀՀ շրջակա միջավայի նախարար Նախարար Էրիկ Գրիգորյանը:


Նախարարը նշել է, որ բացառություն կլինի միայն կշռափաթեթավորման համար օգտագործվող պարկերի եւ երկրորդային հումքից արտադրված պարկերի եւ տոպրակների օգտագործման համար:
Դիտում՝ 3859

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW