Հայաստանն Իսպանիայում զբոսաշրջային ցուցահանդեսի է մասնակցում

23.01.2020 | 12:06 Գլխավոր էջ / Նորություններ /
#«Տուրիզմ Արմենիա» #Fitur2020 #ցուցահանդես
«Տուրիզմ Արմենիա» ասոցիացիայի աջակցությամբ մեծ ու միասնական տաղավարով Հայաստանը ներկայացված է տարվա առաջին՝ Fitur2020 միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսում, որը տեղի է ունենում Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում։

Ասոցիացիայում նշել են, որ զբոսաշրջային գրավչությունները ներկայացնում են ներգնա տուրիզմի ոլորտում տարիների փորձ ունեցող 9 ընկերություններ։

Fitur2020-ը մի հարթակում է հավաքել 10 000-ից ավելի տուրօպերատորների՝ 160 երկրից։ Ակնկալվում է, որ ոլորտի պրոֆեսիոնալների եւ ցուցահանդեսի այցելուների թիվը կգերազանցի 250 000-ը։

Հայաստանյան ներգնա տուրօպերատորները իսպանական եւ եվրոպական շուկայի գործընկերները մեր երկրի գրավչությունները ներկայացնելիս հատկապես շեշտադրել են մշակութային եւ գաստրոտուրիզմի հնարավորությունները։

«Այս տարի Հայաստանը ներկայացվում է ոչ թե մի քանի փոքր ստենդներով, այլ մեծ, ներկայանալի, միասնական տաղավարով։ Ընդ որում, միասնական հայկական «հովանոցի» ներքո են հավաքվել ոչ միայն ասոցիացիայի անդամ, այլեւ տարիների փորձ ունեցող այլ զբոսաշրջային ընկերություններ։ Սա շատ կարեւոր է մեր երկիրը միջազգային գործընկերներին պատշաճ ներկայացնելու եւ զբոսաշրջային ինդուստրիայի համախմբման, միասնականության, ոլորտի զարգացման տեսակետից»,- նշել է «Տուրիզմ Արմենիա» ասոցիացիայի նախագահ Սյուզաննա Ազոյանը։

Fitur2020-ը մեկնարկել է հունվարի 22-ին, կտեւի 5 օր։  
Դիտում՝ 5742

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW