Ավինյանը կարեւորել է ԱԶԲ-ի հետ գործընկերությունը

21.01.2020 | 17:45 Գլխավոր էջ / Նորություններ /
#Տիգրան Ավինյան #Պաոլո Սպանտիգատի #ԱԶԲ
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) Հայաստանի գրասենյակի նորանշանակ տնօրեն Պաոլո Սպանտիգատիի հետ հանդիպմանը կարեւորել է ԱԶԲ-ի հետ հաստատված արդյունավետ գործընկերությունը:

Պաոլո Սպանտիգատին փոխվարչապետին է ներկայացրել ԱԶԲ կողմից հաստատած Երկրի գործընկերության 2019-2023 ռազմավարությունը եւ Գործառնությունների 2020-2022 ծրագիրը:

Երկրի գործընկերության 2019-2023 ռազմավարությունը նպատակ ունի աջակցելու Հայաստանի ներառական աճին ենթակառուցվածքների, մարդկային կապիտալի զարգացման, ինչպես նաեւ տարածաշրջանային համագործակցության շրջանակներում իրականացվող ծրագրերի միջոցով։


Զրուցակիցները քննարկել են նաեւ «Հյուսիս-Հարավ» ճանապարհային միջանցքի ծրագրի իրականացման ընթացքը եւ առկա հարցերը:

Անդրադարձ է կատարվել Երեւանի եւ մարզային քաղաքների կայուն զարգացման, էներգետիկ ոլորտի, դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման, ինչպես նաեւ մասնավոր հատվածում իրագործվող եւ նախանշվող ծրագրերին։
Դիտում՝ 1515

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW