ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել է Շվեյցարիա: Համաշխարհային տնտեսական ֆորումի հիմնադիր եւ նախագահ Կլաուս Շվաբի հրավերով Արմեն Սարգսյանը կմասնակցի Դավոսի ֆորումի 50-րդ ամենամյա հանդիպմանը:«Դուք եղել եք Համաշխարհային տնտեսական ֆորումի էներգետիկ անվտանգության հարցերով գլոբալ օրակարգի խորհրդի առաջին նախագահը։ Ֆորումը ակնկալում է լսել Ձեր տեսլականը չորրորդ արդյունաբերական հեղափոխության, նոր քվանտային տեխնոլոգիաների, քվանտային քաղաքականության եւ ժամանակակից աշխարհի զարգացման ուղղությունների ու միտումների վերաբերյալ»,- Արմեն Սարգսյանին ուղղված նամակում նշել էր Կլաուս Շվաբը: 20.01.2020 | 10:08 6 հարց ու պատասխան Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումի մասին Ֆորումի այս տարվա բանախոսների թվում են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Եվրոպական կենտրոնական բանկի նախագահ Քրիստին Լագարդը, կլիմայի եւ բնապահպանական հարցերով ակտիվիստ Գրետա Թունբերգը եւ այլք:Արմեն Սարգսյանը որպես բանախոս Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովում կխոսի աշխարհում տեղի ունեցող սրընթաց զարգացումների, համաշխարհային ռիսկերի, նոր քվանտային տեխնոլոգիաների ու համակարգերի, քաղաքականության քվանտային վարքագծի, ժամանակակից աշխարհի զարգացման ուղղությունների ու միտումների մասին:Հայաստանի նախագահի հետ որպես բանախոս հանդես կգա տնտեսագիտության Նոբելյան մրցանակի դափնեկիր, Կոլումբիայի համալսարանի պրոֆեսոր Ժոզեֆ Ստիգլիցը:Արմեն Սարգսյանը Դավոսում հանդիպումներ կունենա համաժողովի մասնակից մի շարք պետությունների, կառավարությունների ղեկավարների, գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ:Կարող եք կարդալ նաեւ «6 հարց ու պատասխան Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումի մասին» հոդվածը: Tweet Դիտում՝ 1093