ՎՏԲ-Հայաստան Բանկը բանկոմատների եւ մասնաճյուղերի քանակով 2019-ի առաջատարն է
17.01.2020 | 15:03 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ ՎՏԲ-Հայաստան Բանկ

2019-ի արդյունքներով՝ ՎՏԲ-Հայաստան Բանկի բանկոմատների ընդհանուր քանակը հասել է 188-ի, որոնցից 88-ը տեղադրված են Երեւանում, 100-ը՝ մարզերում: Այսօր նաեւ բացվել է նոր բանկոմատ MegaMall Armenia-ի տարածքում:
Բանկը շարունակում է պահպանել նաեւ առաջատար դիրքեր մասնաճյուղերի քանակով` Հայաստանի ամբողջ տարածքում: Այս պահին մասնաճյուղերի քանակն է 72. 27-ը՝ Երեւանում, 45-ը՝ մարզերում:
Բանկոմատներից 31-ը, բացի հիմնական գործառույթներից, հագեցած են միաժամանակ Cash-in եւ Recycling գործառույթներով՝ հաճախորդներին հնարավորություն տալով ոչ միայն կանխիկացնել գումարներ բանկային քարտից, կատարել կոմունալ վճարումներ, քարտից քարտ փոխանցումներ եւ այլն, այլեւ անվճար օնլայն ռեժիմում համալրել իրենց քարտերը կանխիկ դրամով:
Այսօր Երեւանում եւ մարզերում գործում են ՎՏԲ-Հայաստան Բանկի 30 ինքնասպասարկման գոտիներ՝ հաճախորդներին հասանելի շուրջօրյա եւ ամեն օր:
ՎՏԲ-Հայաստան Բանկի ինքնասպասարկման գոտիները, բանկոմատներից բացի, հագեցած են վճարային տերմինալներով, որոնք հնարավորություն են տալիս վճարումներ կատարել ավելի քան 300 ծառայությունների դիմաց: Արդյունքում, ՎՏԲ-Հայաստան Բանկի 24/7 ինքնասպասարկման գոտիները հաճախորդներին հնարավորություն են տալիս կատարել բանկային գործառնությունների հիմնական մասը առանց բանկի մասնաճյուղեր այցելելու եւ առանց բանկի գործառնական ժամերով սահմանափակվելու անհրաժեշտության:
«ՎՏԲ-Հայաստան Բանկի Cash-in բանկոմատները շատ հարմար են եւ առավելագույնս հեշտացնում են բանկային գործարքներ կատարելու գործընթացը»,- ասված է հաղորդագրությունում:
Cash-in բանկոմատների օգնությամբ կարելի է.
- անվճար գումարներ մուտքագրել քարտերին ` օնլայն ռեժիմում
- ակնթարթորեն հասանելիություն ստանալ քարտին մուտքագրված գումարին եւ կատարել տարատեսակ վճարումներ,
- քարտին գումար մուտքագրելիս թղթադրամները ներմուծել ոչ թե մեկական՝ այլ փաթեթով,
- փոփոխել քարտի PIN-ծածկագիրը,
- կատարել քարտից քարտ փոխանցումներ,
- ստանալ քարտային հաշվի մինի քաղվածք,
- վճարել կոմունալ ծառայությունների դիմաց:
2020 թվականին բանկը նախատեսում է ընդլայնել ինչպես մասնաճյուղային ցանցը՝ բացելով նոր մասնաճյուղեր որոշ մարզերում, այնպես էլ՝ բանկոմատների քանակը, ինչպես Երեւանում, այնպես էլ մարզերում:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: