Գյուղապահովագրական պայմանագրեր կնքելու ժամկետները հայտնի են

16.01.2020 | 15:55 Գլխավոր էջ / Նորություններ /
#Գյուղոլորտ #ապահովագրություն #ժամկետներ
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը տեղեկացնում է, որ 2020-ի գյուղատնտեսական տարվա համար գյուղատնտեսական ապահովագրական պայմանագրեր կնքելու հետեւյալ ժամկետները հայտնի են:

Այսպես՝

- «Կարկուտ եւ հրդեհ» ռիսկերի դեպքում՝ մինչեւ 2020-ի մարտի 25-ը,
- «Գարնանային ցրտահարություն» ռիսկի դեպքում՝ մինչեւ 2020-ի փետրվարի 15-ը:


Պայմանագրերը կնքելու համար ցանկացողները կարող են դիմել «Ինգո Արմենիա», «Ռոսգոսստրախ-Արմենիա» կամ «Սիլ Ինշուրանս» ապահովագրական ընկերություններին:

Այս տարվա համար ապահովագրվում է 2 մշակաբույս՝ ծիրան եւ խաղող, ռիսկերն են` «կարկուտ եւ հրդեհ», «գարնանային ցրտահարություն»:

Դիտում՝ 3122

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW