Հունվարի 15-ին ՌԴ կառավարությունը հրաժարական տվեց: Նույն օրը հայտնի դարձավ, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երկրի վարչապետի պաշտոնում առաջարկել է ՌԴ Դաշնային հարկային ծառայության ղեկավար Միխայիլ Միշուստինին: Միխայիլ Միշուստինը 53 տարեկան է: Ծնվել է Մոսկվայում, սովորել Մոսկվայի հաստոցագործիքային ինստիտուտում: 1990-ականներին աշխատել է Միջազգային համակարգչային ակումբում, որը զբաղվում էր Ռուսաստան տեղեկատվական տեխնոլոգիաների ներմուծմամբ: 1996-ին ղեկավարել է այդ կազմակերպության վարչությունը:Ինչպես հաղորդում է RBC-ն, պետական ծառայության ոլորտ եկել է 1998-ին: Սկզբում եղել է Պետական հարկային ծառայության ղեկավարի օգնականը՝ հաշվառման տեղեկատվական համակարգերի եւ հսկողության գծով, այնուհետեւ՝ տեղակալը: Այդ պաշտոնը նա զբաղեցրել է մինչեւ 2004-ը: Այդ ընթացքում գերատեսչությունը փոխել է 3 ղեկավար: Լուսանկարը՝ cloudfront.net Մինչեւ 2006-ը Միշուստինը ղեկավարել է Կադաստրի դաշնային գործակալությունը, այնուհետեւ՝ մինչեւ 2008-ը եղել է Հատուկ տնտեսական գոտիների կառավարման դաշնային գործակալության ղեկավար: Այստեղ Միշուստինը զբաղվում էր ռեզիդենտների համար «մեկ պատուհանի» ներդրմամբ:2000-ականների վերջում Միխայիլ Միշուստինը զբաղվում էր ներդրումային բիզնեսով. մինչեւ 2010-ը եղել է UFG Capital Partners-ի ղեկավար եւ UFG Asset Management-ի կառավարող գործընկեր:ՌԴ Դաշնային հարկային ծառայությունը նա ղեկավարել է 2010-ին եւ եղել է այդ կառույցի անփոխարինելի ղեկավարը:«Նա պահանջկոտ է իր եւ ենթակաների նկատմամբ»,- այսպես է բնութագրել Միխայիլ Միշուտինին գործարար Դավիդ Յակոբաշվիլին: Միշուստինն ամուսնացած է, ունի երեք որդի: Հետաքրքրվում է սպորտով՝ լող, հոկեյ: Tweet Դիտում՝ 3856