ՌԴ կառավարությունը հրաժարական է տվել

15.01.2020 | 17:47 Գլխավոր էջ / Նորություններ /
#Դմիտրի Մեդվեդեւն # ՌԴ կառավարություն
Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւն այսօր ասել է, որ իր ղեկավարած կառավարությունը հրաժարական է տալիս:

Նա ասել է, որ ճիշտ է համարում է նման որոշման կայացումը այսօր նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ արված առաջարկներից հետո:

Մեդվեդեւն ասել է, որ «այդ փոփոխությունների ընդունումից հետո կփոխվի գործադիր, օրենսդիր եւ դատական իշխանությունների հավասարակշռությունը եւ այդ համատեքստում մենք պետք է մեր երկրի նախագահին հնարավորություն տանք կայացնել բոլոր անհրաժեշտ որոշումները»:

Վլադիմիր Պուտինն այսօր, մասնավորապես, առաջարկել է, որ կառավարության ղեկավարին, նրա տեղակալներին եւ նախարարներին հաստատի օրենսդիր մարմինը:

Պուտինի առաջարկած փոփոխությունների մասին ավելի մանրամասն կարող եք կարդալ այստեղ (ռուսերեն):
Դիտում՝ 5491

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW