«Գրանթ Թորնթոն Ինթերնեշնլ»-ի հասույթն աճել է 5,1%-ով

13.01.2020 | 11:02 Գլխավոր էջ / Նորություններ /
#«Գրանթ Թորնթոն» #Փիթեր Բոդին
«Գրանթ Թորնթոն Ինթերնեշնլ»-ը հայտարարել է, որ 2019-ի սեպտեմբերի 30-ին հաշվեփակվող տարվում կազմակերպության ընդհանուր հասույթը կազմել է 5,72 մլրդ դոլար՝ նախորդ տարվա համեմատ գրանցելով 5,1% աճ: Ցանցի անդամների տեղական արժույթներով աճը կազմել է 6,4%։   

Մասնավորապես, տեղական արժույթներով արդյունքները պայմանավորված են հետեւյալ գործոններով․

- «Գրանթ Թորնթոն»-ը ներդրումներ է կատարել 13 ռազմավարական շուկաներում, որտեղ տեսնում է աճի ամենամեծ ներուժը միջին սեգմենտի շուկայում։ Այս երկրներում աճը կազմել է 12,8% (գլոբալ աճի ցուցանիշի կրկնակի չափով) եւ նրանց բաժին է ընկնում կազմելով 1 մլրդ դոլար համընդհանուր հասույթից։ Այս շուկաներում աճը ապահովել են Բրազիլիան (+26,3%), Գերմանիան (+24,3%), Հնդկաստանը (+21,2%), Ճապոնիան (+14,4%) եւ Չինաստանը (+9,9%)։

- Գրանցված աճը հետեւյալ արտացոլումն է ունեցել ծառայությունների տեսակներում, մասնավորապես զգալի արդյունք է գրանցել խորհրդատվությունը (+8,6%), որին հաջորդում են հարկային խորհրդատվությունը (+5,9%) եւ աուդիտը (+4,7%)։

«2019-ի մեր ընդհանուր հասույթը պայմանավորված է մեր կողմից ընտրած հատուկ նպատակային ռազմավարությամբ։ Կազմակերպության մշակույթի եւ ծառայությունների մատուցման որակի վրա շեշտադրումը կայուն աճ է ապահովել ցանցի համար:

Մինչ 2019-ին բիզնեսի լավատեսության ցուցանիշը անկում ապրեց ամբողջ աշխարհում, մեր ցանցը եւս մեկ ռեկորդային արդյունք գրանցեց մեր ընկերությունների շնորհիվ, որոնք առանձնակի կարեւորություն տվեցին աշխարհում ավելացող անորոշության պայմաններում հաճախորդներին ճիշտ ուղղորդելուն եւ որակի ապահովմանը։

Քանի որ մեր հաճախորդները շարունակում են ընդլայնել իրենց գործունեության քարտեզը, վերափոխել իրենց բիզնեսի ձեւը եւ հաղթահարել ավելացող կանոնակարգումները, մենք եւս պետք է զարգանանք եւ ադապտացվենք այդ փոփոխություններին: Սպառողների, ներդրողների եւ կարգավորողների կողմից եւս ավելանում են ճնշումները բիզնեսի մոդելների վերափոխման եւ համաշխարհային ավելի կայուն տնտեսության ստեղծման նպատակով։ Ոգեւորիչ է, որ այս պայմաններում «Գրանթ Թորնթոն» ցանցի ընկերությունները հաջողություն ունեն, քանի որ մենք շարունակում ենք կառուցել կայուն եւ նոր սերնդի պրոֆեսիոնալ ծառայություններ մատուցող կազմակերպություն»,- մեկնաբանել է «Գրանթ Թորնթոն Ինթերնեշնլ»-ի գործադիր տնօրեն Փիթեր Բոդինը:

2019-ի սեպտեմբերի 30-ին հաշվեփակվող տարում «Գրանթ Թորնթոն Ինթերնեշնլ»-ը գրանցել է հետեւյալ արդյունքները՝

- «Գրանթ Թորնթոն» ընկերություններում աշխատողների թիվը 2018-ի համեմատ աճել է 6,3%-ով ՝ հասնելով 56 028-ի։

- Աուդիտորական ծառայություններին բաժին է ընկել ընդհանուր հասույթի 39,4%-ը (2,28 մլրդ դոլար + 4.7%), հարկային ծառայություններին՝ ընդհանուր հասույթի 21,8% (1,26 մլրդ դոլար + 5,9%), մինչդեռ ամենաարագ աճը գրանցվել է խորհրդատվական ծառայություններում՝ կազմելով հասույթի 36,1% (2,09 միլիարդ դոլար + 8,6%): Այլ ծառայություններին բաժին է ընկնում հասույթի 2,7% (156 մլն դոլար)։

- 2019-ին գրանցված աճի 25,8% (90,42 մլրդ դոլար) տեղի է ունեցել շնորհիվ միավորումների եւ ձեռքբերումների 34 գործարքների:

- Ամերիկան շարունակում է մնալ ցանցի խոշորագույն շուկան` 2,6 մլրդ դոլար հասույթով (+ 5,7%), որին հաջորդում է Եվրոպան՝ 1,9 միլիարդ դոլար (+7,9%):

- «Գրանթ Թորնթոն» ցանցը համալրվել է 5 նոր անդամ ընկերություններով (Գվատեմալա, Կոտ դ’Իվուար, Հորդանան, Պանամա եւ Պարագվայ)։ Հորդանանի անդամ ընկերությունը հիմնադրվել է «Գրանթ Թորնթոն Հայաստան»-ի եւ Լիբանանի գրասենյակների համատեղ նախաձեռնությամբ։
Դիտում՝ 6366
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW