Դեկտեմբերի 18-ին EY աուդիտորական եւ խորհրդատվական ընկերության Հայաստանյան գրասենյակը Երեւանում անցկացրել է աշխատանքային քննարկում «Վարկային եւ շուկայական ռիսկեր՝ ամփոփում EY-ի հետ» թեմայով։Ռիսկերի ընկալում եւ գնահատումՀանդիպման ընթացքում ՖՀՄՍ 9-րդ ստանդարտի ներդրման եւ ռիսկերի կառավարման գործընթացների փոփոխության իրենց փորձով են կիսվել EY աուդիտորական եւ խորհրդատվական ընկերության ֆինանսական ոլորտում ռիսկերի կառավարման մասնագետները, Հայաստանի բանկերի, վարկային կազմակերպությունների, ՀՀ Կենտրոնական Բանկի եւ Միջազգային Ֆինանսական Կազմակերպությունների ղեկավարները, ռիսկերի կառավարիչները, ինչպես նաեւ հաշվետվությունների մասնագետները։EY ընկերության հայաստանյան գրասենյակի վարկային ռիսկերի խորհրդատվության բաժնի ավագ մասնագետ Ռուբեն Գասպարյանը խոսել է ռիսկերի ընկալման եւ գնահատման հիմնաքարային փոփոխությունների մասին, որոնցից էլ բխում են կարգավորիչ նորմերն ու ստանդարտները։ Լուսանկարը՝ Մեդիամաքս «Նախկինում ընդունված է եղել գնահատել, որ ռիսկերը նվազում են, երբ տնտեսությունն աճի փուլում է, եւ ընդհակառակը, ռիսկերը բարձրանում են, երբ տնտեսությունն անկում է ապրում։ Սակայն փորձը ցույց է տվել, որ այս մոտեցումը ճիշտ չէ, քանի որ ռիսկերը կուտակվելու հակում ունեն, երբ ամեն ինչ լավ է, ու հասնելով իրենց պիկին՝ ի հայտ են գալիս»,- պատմել է նա։ Ռուբեն Գասպարյանի խոսքով՝ դրանով է պայմանավորված ՖՀՄՍ 9-րդի ներդրումը, որով սահմանված դինամիկ պահուստավորումը ենթադրում է պահուստների կուտակում այն ժամանակ, երբ թվում է, թե ռիսկերը ցածր են, եւ ռիսկերի հակազդում, երբ դրանք սկսեն ի հայտ գալ։ «Կարեւոր է հիշատակել, որ վարկային պորտֆելի կտրուկ աճը, որն այսօր նկատվում է Հայաստանում, ռիսկերի կուտակման կարեւորագույն ազդակներից է։ Շատ հետազոտական աշխատանքներում նշվում է, որ հատկապես սպառողական վարկային պորտֆելների կտրուկ աճը հետագայում հանգեցնում է ֆինանսական անկայունությունների»,- մանրամասնել է նա։ ՖՀՄՍ 9-ը ստանդարտի ներդրումը Հայաստանում Լուսանկարը՝ Մեդիամաքս Ընկերության հայաստանյան գրասենյակի կառավարիչ գործընկեր Էրիկ Հայրապետյանը պատմել է, որ ՖՀՄՍ 9-ը ստանդարտի ներդրումը սկսած 2018-ից փոխել է ֆինանսական հաշվետվությունների կազմման գործընթացները բոլորի` մասնավորապես ֆինանսական ոլորտի ընկերությունների համար։ «Նոր ստանդարտով պահանջվում է բազմացան բարդ մոդելների ներդրում եւ առավել բարձր մակարդակի մասնագիտական դատողությունների կիրառում։ Այս ստանդարտին անցման գործընթացում հայաստանյան բանկերը շոշափելի հաջողությունների են հասել։ Ինչպես նաեւ բարձրացել է ՖՀՄՍ 9-ով հաշվարկվող հնարավոր կորուստների պահուստների մակարդակը՝ դարձնելով ֆինանսական ոլորտը եւ ինստիտուտները առավել կայուն»,- մանրամասնել է նա։Էրիկ Հայրապետյանի խոսքով՝ վարկային ռիսկերի տարրալուծման այս մակարդակը բանկերին հնարավորություն է տալիս ֆինանսական հաշվետվությունների տվյալներն արդյունավետ օգտագործել վարկային որոշումների կայացման եւ գնագոյացման գործընթացներում, որոնք նախկինում պայմանավորված էին ընդամենը մրցակցության եւ շուկայի միտումներով։ Լուսանկարը՝ Մեդիամաքս «Բանկերի մեծամասնությունը ունեն խնդիրներ ինչպես ներքին, այնպես էլ արտաքին աղբյուրներից օգտագործվող տվյալների համակարգման գործընթացում։ ՖՀՄՍ 9-ի ներդրումը ընդգծել է բանկերի տեխնիկական հնարավորությունների արդիականացման անհապաղ անհրաժեշտությունը՝ տվյալների վերլուծության, մոդելավորման եւ պատկերավոր արտահայտման համար: Հաշվապահական հաշվառման համար բանկերում կիրառվող ծրագրային համակարգերում բացակայում է ՖՀՄՍ 9-ը ստանդարտով պահանջվող հաշվետվությունների կազմման հնարավորությունը։ Այդ իսկ պատճառով ՖՀՄՍ հաշվետվությունների նոր մեթոդաբանությամբ կազմումը մեծամասնությամբ տեղափոխվում է այլ պայմաններով միջավայրեր, ինչի արդյունքում ավելացել է վերլուծության եւ աուդիտի ռիսկերը»,- նշել է նա։IBR համակարգի ներդրումը Հայաստանում Այսօր ռիսկերի կառավարիչների համար լրացուցիչ դժվարություններ է ստեղծում այն, որ Հայաստանում ներկայումս հիմնովին տարբերվում են ֆինանսական գործիքների ու պահուստների կարգավորման եւ ՖՀՄՍ նպատակով կազմվող հաշվետվությունները։ «IRB մոդելների կիրառությունը արդեն պարտադիր է Եվրոպական երկրների մեծամասնությունում։ Ռուսաստանը որդեգրել է Բազել 2-ի IRB պահանջները 500 միլիարդ ռուբլի եւ ավել ակտիվ ունեցող բանկերի համար։ ՖՀՄՍ 9-ը ստանդարտի ներդրումը եւ զարգացած երկրների կողմից ներքին ռեյտինգների վրա (IRB) հիմնված մոտեցումների որդեգրումը ենթադրում է կարգավորողի կողմից արձանգանք Հայաստանում»,- նշել է Էրիկ Հայրապետյանը։ Լուսանկարը՝ Մեդիամաքս Նա հավելել է, որ IRB համակարգի ներդրումը երկար գործընթաց է եւ հայկական բանկերի ներքին ռիսկերի կառավարման ենթակառուցվածքներն ու կարգավորողը դեռ ամբողջությամբ պատրաստ չեն նոր մոտեցումների ներդրմանը։ «Այնուամենայնիվ, ներդրումը կարող է հանգեցնել անգնահատելի օգուտների՝ ռիսկերի վրա հիմնված վարկավորման որոշումների կայացման եւ պորտֆելների ընտրության, մանրակրկիտ մոնիտորինգի եւ կապիտալի տեսքով պարգեւավճարների առավել որակյալ պորտֆել ունեցողների համար»,- մանրամասնել է նա։Էրիկ Հայրապետյանի խոսքով՝ EY ընկերության ֆինանսական ոլորտի ռիսկերի կառավարման թիմը ինչպես միջազգային շուկայում այնպես էլ Հայաստանում կարող է օգնել թե՛ կարգավորողներին, թե՛ բանկերին մշակել IRB մոդելներ, բարելավել բիզնես գործընթացները եւ աջակցել բանկերին՝ IRB կիրառման համար թույլտվություն ստանալ։ EY ընկերությունն ունի IRB մոդելների եւ ռիսկով կշռված ակտիվների հաշվարկների անկախ հավաստագրման եւ վերլուծության ստուգված գործընթացներ եւ փորձառություն։ Լուսանկարը՝ Մեդիամաքս Միջազգային փորձՄասնակիցները քննարկել են նաեւ EY ընկերության կողմից մշակված ռիսկերի կառավարման եւ թվային բանկինգի EY EPIC, LIC and Impresto գործիքների կիրառելիությունը Հայաստանի ֆինանսական ոլորտի թվայնացման օրակարգում։ EY ընկերության Եվրոպայի եւ Ռուսաստանի վարկային ռիսկերի խորհրդատվության բաժինների ղեկավարները խոսել են Ներքին Ռեյտինգների վրա հիմնված մոտեցումների ԵՄ եւ ԱՊՀ երկրներում ներդրման փորձից՝ կարեւորելով Հայաստանի կարգավորման միջավայրի վրա հնարավոր ազդեցությունը։ EY ընկերության շուկայական ռիսկերի խորհրդատվության տարածաշրջանային ղեկավարները կիսվել են միջբանկային փոխառության դրույքաչափերով (IBOR) ինդեքսավորված ֆինանսական գործիքների հաշվառման մեջ անորոշությունները մեղմելու եւ լողացող տոկոսադրույքով վարկային պայմանագրերի համար հնարավոր բազային դրույքաչափերի օգտագործման վերաբերյալ իրենց առաջարկություններով։ Լուսանկարը՝ Մեդիամաքս IBOR-ի բարեփոխումներԷրիկ Հայրապետյանի խոսքով՝ IBOR-ի բարեփոխումների ակնկալվող ազդեցությունը դուրս է գալիս ռիսկերի կառավարման գործընթացների շրջանակից։ «Պաշտոնական LIBOR-ի հրապարակման դադրեցումով ընկերություններին անհրաժեշտ կլինի ամբողջությամբ վերանայել այնպիսի գործընթացներ, ինչպիսիք են՝ ֆինանսական եւ ածանցյալ գործիքների գնահատումը, իրացվելիության կառավարումը, իրավական գործընթացները եւ գործող պայմանագրերի վերաձեւակերպումը, հարկային հաշվետվությունների կազմումը եւ կարգավորումը։ Մեր շուկայական ռիսկերի խորհրդատվության թիմը կարող է օգնել հաճախորդներին բացահայտել հնարավոր պրոդուկտները եւ գործընթացները, որոնց վրա կազդի IBOR-ի բացակայությունը, գնահատել եւ ներդնել ՏՏ համակարգի պահանջվող փոփոխությունները, փոխարինել IBOR-ը այլ ոչ ռիսկային բազային դրույքաչափերով եւ գնահատել սպասվող ազդեցությունը ֆինանսական արդյունքների վրա»,-մանրամասնել է նա։ Տեքստը եւ լուսանկարները՝ Գայանե Ենոքյանի Tweet Դիտում՝ 5444