Նոր առաջարկ «ԱԳԲԱ Լիզինգի» եւ MG Motor Armenia-ի կողմից

27.12.2019 | 18:03 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԱԳԲԱ Լիզինգ #MG Motor Armenia
«ԱԳԲԱ Լիզինգը» տեղեկացնում է, որ «համագործակցելով MG Motor Armenia ընկերության հետ, էլեկտրամոբիլներ ձեռք բերելու համար առաջարկում է լիզինգի բացառիկ պայմաններ»:

Առաջարկվող պայմաններն են՝

- եվրոյի դեպքում տարեկան տոկոսադրույքը՝ 1%-ից սկսած (փաստացի տոկոսադրույք՝ 8․33-9․8%),
- ԱՄՆ դոլարի դեպքում տարեկան տոկոսադրույքը՝ 2%-ից սկսած (փաստացի տոկոսադրույք՝ 9.38-11.33%),
- դրամի դեպքում տարեկան տոկոսադրույքը՝ 4,5%-ից սկսած (փաստացի տոկոսադրույք՝ 11․96-15%):

«Հայաստանում Էլեկտրամոբիլների տարածմանը նպաստելը «ԱԳԲԱ Լիզինգի» նպատակներից մեկն է: Արդյունքում, MG Motor Armenia ընկերության հետ հայտարարում ենք նոր համագործակցության մասին՝ Հայաստանում էլեկտրամոբիլներ ձեռք բերելու համար առաջարկելով լիզինգի բացառիկ պայմաններ: Այս ամենն իրականացվում է մեր երկրում էլեկտրամոբիլներ ձեռք բերելու նոր մշակույթի ձեւավորման համար: Վստահ եմ, որ այս ծրագիրը մեծ հաջողություն կունենա»,- նշել է «ԱԳԲԱ Լիզինգի» գլխավոր տնօրեն Աղասի Գասպարյանը:

Իմանալ ավելին՝ այստեղ:

«ԱԳԲԱ Լիզինգ»-ն Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկի ֆինանսական խմբի անդամ է:

«Ընկերությունը ՀՀ-ում լիզինգային շուկայի բացարձակ առաջատարն է»,- ասված է հաղորդագրությունում:
Դիտում՝ 3152
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW