Արցախը նախատեսում է ՀՆԱ-ի ծավալը հասցնել 375 մլրդ դրամի

23.12.2019 | 16:03 Գլխավոր էջ / Նորություններ /
#Արցախ #Բակո Սահակյան #ՀՆԱ
Արցախի նախագահ Բակո Սահակյանն այսօր հայտարարել է, որ ընթացիկ տարում Արցախի տնտեսությունը պահպանել է իր զարգացման դինամիկան:

«Ըստ կանխատեսումների՝ 2019-ին համախառն ներքին արդյունքի աճը կկազմի ավելի քան 9 տոկոս, իսկ ՀՆԱ-ի ընդհանուր ծավալը կլինի մոտ 341 մլրդ դրամ: Նախատեսվում է, որ 2020-ին ՀՆԱ-ի ծավալը կգերազանցի 375 մլրդ դրամը»,- նշել է Արցախի նախագահը Հայաստանի եւ Արցախի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստի ժամանակ:

Նրա խոսքով՝ տնտեսության հիմնական ճյուղերում պահպանվել են կայուն զարգացման տեմպերը:

«Բնական է՝ կան նաեւ շատ անելիքներ: Նախատեսվում է մի շարք մեծածավալ ծրագրերի իրականացնել բնակարանաշինության, գյուղատնտեսության, զբոսաշրջության, ենթակառուցվածքների եւ մի շարք այլ ոլորտներում: Որոշ նախագծեր բավականին հավակնոտ են, բայց հուսով ենք, որ կհաջողվի դրանք կյանքի կոչել»,- ասել է Բակո Սահակյանը:
Դիտում՝ 1858

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW