Հայբիզնեսբանկը «Օրինապահ հարկ վճարող»-ի հավաստագիր է ստացել ՊԵԿ-ից

20.12.2019 | 18:01 Գլխավոր էջ / Նորություններ /
#Հայբիզնեսբանկ #ՊԵԿ #հավաստագիր
Հայբիզնեսբանկին ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) կողմից այսօր տրվել է «Օրինապահ հարկ վճարող» անվանմամբ հավաստագիր:

Ինչպես նշել են բանկում, ՊԵԿ-ի ռիսկերի կառավարման  հարկային կարգապահության ծրագրերի վարչության պետ Արսեն Սառիկյանը «Օրինապահ հարկ վճարող» կարգավիճակը հաստատող հավաստագիրը շնորհել է «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ Գլխավոր հաշվապահ Նարինե Սարգսյանին, ինչպես նաեւ այլ 7 տնտեսվարողների:

Հավաստագիրը բանկին շնորհվել է 2019 թվականի ընթացքում պետական բյուջեի հանդեպ բոլոր պարտավորություններն ամբողջական եւ պատշաճ կատարելու, ինչպես նաեւ օրենսդրությամբ նախատեսված բոլոր հաշվարկները եւ հաշվետվությունները ճշգրիտ ներկայացնելու, եւ իրավախախտումների բացակայության համար:

«Հայբիզնեսբանկը մշտապես նպաստել է Հայաստանի տնտեսության զարգացմանը: Բանկն իր գործունեության ավելի քան քսանհինգ տարիների ընթացքում գործել է օրենքի սահմաններում, եղել է ճշտապահ հարկ վճարող, իրականացրել է բազմաթիվ բարեգործական, մշակութային եւ սոցիալական ծրագրեր»,- ասված է հաղորդագրությունում:
Դիտում՝ 5376
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW