ՍԱՏՄ. Սպանդանոցային մորթն այլեւս այլընտրանք չպետք է ունենա

20.12.2019 | 16:25 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՍԱՏՄ #Գեորգի Ավետիսյան #Սպանդանոց
«Մեր քաղաքացիներն արժանի են օգտագործելու անվտանգ, հատկապես՝ բարձր ռիսկային կենդանական ծագման անվտանգ սննդամթերք: Եվ մենք չենք խնայելու դրան ուղղված մեր ջանքերը՝ օրենսդրությամբ մեզ վերապահված գործառույթների շրջանակում»:

Այս մասին այսօր կայացած «Սպանդանոցային մորթի կարեւորությունը եւ անցման ուղիները Հայաստանում» խորհրդաժողովի ժամանակ ասել է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (ՍԱՏՄ) ղեկավար Գեորգի Ավետիսյանը:

ՍԱՏՄ-ի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի կազմակերպած սեմինարների ընթացքում Տեսչական մարմնի աշխատակիցներին ու սպանդանոցների ներկայացուցիչներին է փոխանցվել սպանդանոցների գործունեության ու վերահսկողության միջազգային փորձը:

Խորհրդաժողովից հետո դասընթացների մասնակիցներին տրվել են հավաստագրեր:

2020թ. հունվարի 15-ից Հայաստանի ողջ տարածքում տեղական մսի սպանդանոցային ծագման  պահանջը պարտադիր կլինի սննդի շղթայի բոլոր օպերատորների՝ իրացման ցանցերի, հանրային սննդի օբեկտների, մսամթերքի արտադրամասերի, ինչպես նաեւ արտահանման համար:
Դիտում՝ 2666
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW