Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկի, «Հայաստան» համահայկական հիմնադրամի եւ ՅՈՒՆԻՍԵՖ-ի համագործակցության արդյունքում Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում երեխաների համար ներառական խաղահրապարակ կկառուցվի: Ծրագիրն իրականություն կդառնա բանկի եւ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից համատեղ թողարկվող Visa «ԲԱՐԵՐԱՐ» քարտի միջոցով կուտակվող ֆոնդի օգնությամբ: Խաղահրապարակը կկառուցի ՅՈՒՆԻՍԵՖ-ը:«Շաբաթներ առաջ մենք «Հայաստան» համահայկական հիմնադրամի հետ նոր թափ հաղորդեցինք մեր համագործակցությանը, որի արդյունքում Visa «ԲԱՐԵՐԱՐ»-ի շնորհիվ կուտակվող միջոցները կարողանում ենք նաեւ ուղղել այնպիսի ծրագրերի իրականացմանը, որոնց շահառուները հասարակության ավելի լայն շերտերն են: Արդյունքում, մենք՝ բանկը, հիմնադրամը եւ ՅՈՒՆԻՍԵՖ-ը այսօր հայտարարում են նոր ծրագրի մեկնարկի մասին, որն իրականացվելու է Visa «ԲԱՐԵՐԱՐ» քարտի շնորհիվ բանկի եկամտից կուտակվող միջոցներով: Վարդենիսում երեխաների համար ներառական խաղահրապարակ կկառուցվի: Այս ծրագիրը իրականություն կդառնա նաեւ Visa «ԲԱՐԵՐԱՐ»-ի շուրջ 55 հազար քարտատերերի շնորհիվ: Վստահ եմ, որ մենք միասին կարող ենք անել ավելին»,- նշել է Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը:««Հայաստան» համահայկական հիմնադրամը ուրախ է կրկին համագործակցել իր վաղեմի գործընկերների՝ Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկի եւ ՅՈՒՆԻՍԵՖ Հայաստանի հետ։ Բոլոր երեխաները պետք է ունենան անհոգ մանկություն եւ հավասար պայմաններ։ Հատուկ խաղահրապարակի կառուցմամբ՝ Վարդենիսի հաշմանդամություն ունեցող երեխաները հնարավորություն կունենան լիարժեք վայելել իրենց մանկությունը։ Շնորհակալ ենք մեր գործընկերներին եւ իհարկե Visa «ԲԱՐԵՐԱՐ» քարտապաններին»,- ասել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը։«Խաղը երեխայի իրավունքն է: Վաղ մանկության շրջանում այն էական նշանակություն ունի ոչ միայն ուղեղի զարգացման, այլեւ` սոցիալական ձիրքերի ձեւավորման, մոտորիկայի, երեւակայության եւ հուզական զարգացման համար: Ցավոք, բազմաթիվ համայնքներում հաշմանդամություն ունեցող երեխաները չունեն համապատասխան պայմաններ համայնքային կյանքին մասնակցելու եւ իրենց հասակակիցների հետ շփվելու համար: Այս նախաձեռնության միջոցով ցանկանում ենք մեկ անգամ եւս ցույց տալ, որ անկախ կարողություններից, երեխաները պետք է ապրեն, խաղան եւ սովորեն միասին: Վարդենիսում ապրում է մոտ 3000 երեխա, եւ ես ուրախ եմ, որ հաջորդ տարի նրանցից յուրաքանչյուրը կկարողանա օգտվել խաղալու իր հիմնարար իրավունքից»,- նշել է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Տանյա Ռադոչայը: 23.10.2019 | 17:45 6 հարց ու պատասխան Visa «ԲԱՐԵՐԱՐ» քարտի մասին Visa «ԲԱՐԵՐԱՐ» քարտը Հայաստանում թողարկված բանկային բարեգործական առաջին քարտն է: Այն թողարկվում է 2012 թվականից: Բարեգործական ծրագրի շրջանակում ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը ‹‹Հայաստան›› համահայկական հիմնադրամի հատուկ հաշվեհամարին փոխանցում է Visa ‹‹ԲԱՐԵՐԱՐ›› քարտով կատարված բոլոր վճարային գործարքների գումարի 0.3%-ը, ինչպես նաեւ քարտի սպասարկման վարձի 50%-ը: Այս գումարները վճարվում են բանկի սեփական միջոցների հաշվին: Քարտապանները, ցանկության դեպքում, հնարավորություն ունեն կատարել հավելյալ ամենամսյա նվիրատվություններ՝ քարտի պատվիրման ժամանակ իրենց կողմից սահմանված չափով: Tweet Դիտում՝ 3521