Արարատի մարզի Արաքսավան համայնքում դեկտեմբերի 10-ին ջերմատնային պայմաններում գյուղատնտեսական մշակաբույսերի աճեցմանը վերաբերող խմբային դասընթացներ են կազմակերպվել:Առանձին անդրադարձ է կատարվել ագրարային բնագավառում իրականացվող պետական օժանդակության, ինտենսիվ պտղատու այգիների եւ հատապտղանոցների հիմնման, ոռոգման արդիական համակարգերի ներդրման եւ փոքր ու միջին «խելացի» անասնաշենքերի կառուցման ծրագրերին:Անվճար դասընթացները կազմակերպում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսական խորհրդատվության, նորարարությունների եւ մոնիթորինգի վարչությունը, որոնց կարող է մասնակցել յուրաքանչյուր շահագրգիռ անձ:«Բաժնի կողմից արդեն իսկ իրականացվել է 18 խմբային դասընթաց, դրանց մասնակցել է 270-ից ավելի տնտեսվարող»,- հայտնել է վարչության Արարատի բաժնի պետ Գոռ Գալստյանը:Գյուղատնտեսական խորհրդատվության, նորարարությունների եւ մոնիթորինգի վարչության մասնագետ Ծովինար Զաքարյանն էլ նշել է, որ դասընթացի ժամանակ ներկայացվում է նաեւ այլ ֆերմերների կողմից կիրառված փորձը:Նրա խոսքով՝ սկսած 2019 թվականի հուլիսից, վարչության կողմից իրականացվել է 120 խմբային դասընթաց, որին մասնակցել է շուրջ 1500 տնտեսվարող: Tweet Դիտում՝ 1137