ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում ժամանակավոր թույլ է տվել ներմուծել աջակողմյան ղեկով ավտոմեքենաներ: «Ներմուծելուց հետո Հայաստանի տարածքում կիրականացվի աջակողմյան ղեկային համակարգի փոխարինում ձախակողմյանի: Մաքսազերծվելուց հետո կհաշվառվի ՀՀ ոստիկանությունում եւ ազատ կշահագործվի հանրապետության տարածքում»,- ասել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների փոխնախարար Բագրատ Բադալյանը: 25.03.2019 | 15:18 Աջ ղեկով մեքենաների ներմուծման հարցը «ընդմիշտ փակվեց» ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ աջ ղեկով մեքենաների ներմուծումը Հայաստան արգելելուց հետո ՀՀ քաղաքացիները սկսել են Վրաստանի տարածքում ղեկերը տեղափոխել եւ Հայաստան ներկրել որպես ձախակողմյան ղեկով ավտոմեքենաներ.«Աջակողմյան մեքենաների ներկրումը Հայաստան արգելվում է, բայց ժամանակավոր ռեժիմով կարող են ներկրել, ղեկային կարգավորումները փոխել, հաշվառել, նոր միայն շահագործել: Այդ ընթացքում աջ ղեկով շահագործելու դեպքում տուգանքներ կկիրառվեն»:Վարչապետի հանձնարարությամբ կձեւավորվի աշխատանքային խումբ, որը կզբաղվի գործընթացի ժամկետների հստակեցմամբ: Tweet Դիտում՝ 2645