Աջ ղեկով մեքենաների ներմուծման հարցը «ընդմիշտ փակվեց»

25.03.2019 | 15:18 Գլխավոր էջ / Նորություններ /
#աջ ղեկ #մեքենա
ՀՀ կառավարությունն այսօրվա արտահերթ նիստում ընդունել է աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների խնդիրների լուծմանն ուղղված նախագծերի փաթեթը:

«Այդ թեման փակեցինք, հուսով եմ՝ ընդմիշտ»,- ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

ՀՀ Ազգային ժողովը 2019թ. մարտի 13-ի եւ 14-ի արտահերթ նիստերի ընթացքում ընդունել էր «Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումն արգելելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը, որի արդյունքում հնարավորություն ընձեռվեց ՀՀ մաքսային տարածքներում տեղակայված աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցները, ինչպես նաեւ այն աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցները, որոնք ձեռք են բերվել մինչեւ 2018թ․ դեկտեմբերի 31-ը, Հայաստանի տարածք ներմուծել մինչեւ 2019թ․ մայիսի 1-ը:


Այդ մեքենաները Հայաստանի տարածքում ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվառելու եւ շահագործելու նպատակով անհրաժեշտություն էր առաջացել փոփոխություն կատարել նաեւ ՀՀ կառավարության  համապատասխան որոշումներում:
Դիտում՝ 2744
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW