Մաքսակետերում գտնվող աջ ղեկով մեքենաները հնարավոր է ներմուծել մինչեւ մայիսի 1-ը

21.02.2019 | 14:36 Գլխավոր էջ / Նորություններ /
#աջ ղեկ,մեքենա
ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում օրենքի նախագիծ է ընդունել, ըստ որի՝ ՀՀ մաքսային տարածքներում տեղակայված աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցները, որոնց ձեռքբերման համար վճարումները կատարվել են մինչեւ 2018թ. դեկտեմբերի 30-ը, Հայաստանի տարածք ներմուծել մինչեւ 2019թ. մայիսի 1-ը:

«Պայմանը մեկն էր, որ այս հարցին այլեւս չենք անդրադառնալու։ Այսինքն` այս խմբաքանակի ներմուծումից հետո Հայաստան այլեւս աջակողմյան ղեկով ավտոմեքենաներ չեն ներկրվելու»,- հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։


ՀՀ պետական կառավարման շահագրգիռ մարմինների եւ «Ղեկը աջ» նախաձեռնության անդամների հետ շարունակվող քննարկումների արդյունքում մշակվել էր «Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումն արգելելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը:


Նախագիծը հրատապ կարգով ուղարկվել է Ազգային ժողով։
Դիտում՝ 3005

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW