Հայաստանում արտադրվել է առաջին սերտիֆիկացված օրգանական գինիները՝ պատրաստված «Տրինիտի Կանյոն Այգիներ» ընկերության օրգանական խաղողներից։ Էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ սերտիֆիկացման պաշտոնական գործընթացն ընկերությունը սկսել է 2015-ին, ավարտել՝ 2018-ին:2019-ին «Տրինիտի 6100 Արենի սեւ 2018» եւ «Խաչմերուկ Արենի Սիրահ կարմիր 2018» գինիները հավաստագրվել են որպես սերտիֆիկացված օրգանական: «Թեեւ օրգանական խաղողագործությունը բավականին աշխատատար, նուրբ եւ թանկ նախաձեռնություն է, «Տրինիտին» երբեք չի նահանջել իր գերնպատակից՝ հնարավորինս չվնասել բնությունը»,- նշել է «Տրինիտի Կանյոն Այգիների» համահիմնադիր եւ տնօրեն Հովակիմ Սաղաթելյանը։ 31.10.2018 | 15:13 «Տրինիտի»-ն առաջարկում է Հայաստանում առաջին օրգանական գինիները Հայաստանի խաղողագործության եւ գինեգործության հիմնադրամի գործադիր տնօրեն Զարուհի Մուրադյանի խոսքով էլ՝ յուրաքանչյուր տարի աշխարհում 25%-ով ավելանում են խաղողի օրգանական այգիները։ «Մենք վստահ ենք, որ «Արտադրված է Հայաստանում» մակնշմամբ օրգանական գինիներն արտահանման նոր հնարավորություններ կընձեռեն հայկական գինեգործությանը, իսկ հայկական օրգանական գինին, ինչու չէ, կդառնա Հայաստանի այցեքարտը միջազգային ասպարեզում»,- նշել է Զարուհի Մուրադյանը։ Էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսության առաջնային արտադրանքի վարչության պետի տեղակալ Վարսիկ Մարտիրոսյանը կարեւորել է օրգանական գյուղատնտեսության դերը Հայաստանում՝ որպես առողջ ագրոէկոհամակարգի եւ առողջ գյուղատնտեսության վերականգնման միջոց: Tweet Դիտում՝ 1852