Աբովյանում ադամանդագործական գործարան է բացվել

02.12.2019 | 17:50 Գլխավոր էջ / Նորություններ /
#Նիկոլ Փաշինյան #ադամանդագործություն
Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում այսօր բացվել է «Էյ Դի Էմ Դայմոնդս» ադամանդի գործարանը, որին ներկա է եղել նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Կառավարության հաղորդագրության համաձայն՝ վերակառուցված շենքում ընկերությունն ունի 3600 քմ արտադրական տարածք, 700 աշխատակիցներ ունենալու հնարավորություն:

Ծրագրի իրականացման համար կատարվել է շուրջ 3,5 մլն դոլարի ներդրում:

Նախատեսվում է 2020թ. արտահանման ծավալները հասցնել մինչեւ 100 մլն դոլարի:

Նիկոլ Փաշինյանը կարեւորել է ոլորտի զարգացումը Հայաստանում եւ նշել, որ կառավարությունն իր գործիքակազմերի շրջանակում պատրաստ է ցուցաբերել համապատասխան օժանդակություն:  

Ընկերությունն աշխատում է սեփական հումքով՝ կիրառելով Հնդկաստանի փորձը, որը թույլ է տալիս ադամանդի նիստավորման գործընթացն իրականացնել ցանկացած հեռավորության վրա գտնվող տարբեր վայրերում:

Ընկերության ղեկավարի խոսքով՝ այս փորձի կիրառումը Հայաստանում հնարավորություն է տալիս աշխատատեղեր ստեղծել հեռավոր մարզերում:

Ընկերությունում գործում է նաեւ հաշմանդամություն ունեցողների արտադրամաս, որն ընդլայնվելու է:

«Էյ Դի Էմ Դայմոնդս» ընկերությունը հիմնադրվել է 2017-ի մարտին:  
Դիտում՝ 2375

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW