Արմսվիսբանկի աջակցությունը Տավուշի դպրոցներին շարունակական կլինի

27.11.2019 | 11:50 Գլխավոր էջ / Նորություններ /
#Արմսվիսբանկ #Գեւորգ Մաչանյան #Հայկ Չոբանյան
Նոյեմբերի 25-ին Տավուշի մարզի Սեւքար համայնքում տեղի ունեցավ միջնակարգ դպրոցին հարակից մրգատու այգու բացումը, որը հիմնվել էր Արմսվիսբանկի հովանավորությամբ եւ Տավուշի մարզպետարանի աջակցությամբ, ինչպես նաեւ բանկի, մարզպետարանի, Սեւքարի համայնքապետարանի աշխատակիցների, դպրոցի աշակերտների, ինչպես նաեւ համայնքի բնակիչների կողմից:

Բացման արարողությանը ներկա էին Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը եւ Արմսվիսբանկի գործադիր տնօրեն Գեւորգ Մաչանյանը, ովքեր նույնպես այգում տնկեցին ծառեր եւ իրականացրին տեղադրված հուշատախտակի բացում:

Գեւորգ Մաչանյանը եւ Հայկ Չոբանյանը

«Շնորհակալ ենք Արմսվիսբանկին այս գեղեցիկ նախաձեռնության համար: Սա մի յուրահատուկ երթի սկիզբ է, եւ մենք պետք է այնպես անենք, որ հաջորդ տարվա վերջին մարզային բոլոր դպրոցներն ունենան նմանատիպ այգիներ, քանի որ դպրոցն ամենահամայնքային կառույցն է եւ թելերով կապված է համայնքի բոլոր ընտանիքների հետ: Իսկ այգի հիմնելն ու խնամելը հոգատարություն է եւ մշակույթ, ինչը պիտի սերմանվի դպրոցական տարիքից»,- նշել է Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը:

«Շնորհավորում եմ բոլորիս այսօրվա կապակցությամբ: Իրական շնորհակալությունը բանկին եւ այգու հիմնման համար ջանքեր գործադրած մարդկանց կլինի այն, որ որոշ ժամանակ անց այցելելով այստեղ կտեսնենք խնամված, բարեկարգ եւ իր նպատակին ծառայող այգի: Գնահատելով մյուս դպրոցների հարակից տարածքներում նոր այգիներ հիմնելու Ձեր վճռականությունը՝ մենք անմասն չենք մնա մարզպետարանի հետագա նմանատիպ նախաձեռնություններից, եւ նույնպես ներգրավված կլինենք հաջորդ տարում առնվազն մեկ դպրոցին հարակից այգու հիմնման աշխատանքներին»,- ասել է  Արմսվիսբանկի գործադիր տնօրեն Գեւորգ Մաչանյանը:

Գեւորգ Մաչանյանը

Շնորհակալական խոսք ասեց նաեւ դպրոցի տնօրեն Նաիրա Թանանյանը.

«Հուսով եմ, որ այս այգու շնորհիվ երեխաների մոտ կմեծանա սերը դեպի հողը եւ գյուղատնտեսական աշխատանքը: Բացի այդ, շնորհակալ ենք Արմսվիսբանկին դպրոցին արեւային ջրատաքացուցիչ նվիրաբերելու համար, ինչն այսուհետ մեր երեխաներին կապահովի անվճար տաք ջուր»:

Այգու բացումից հետո անցկացվեց բիզնես Ֆորում, որին մասնակցեցին Տավուշի մարզպետը, բանկի տնօրենը, ներկայացուցիչներ մարզից եւ բանկից, մարզի բիզնեսների ներկայացուցիչներ, ներդրողներ:

Ֆորումի ընթացքում բանկի ներկայացուցիչները ներկաներին ծանոթացրեցին բանկի անցած ուղու, առաջարկվող պրոդուկտների, աշխատանքային գործընթացների հետ, տեղի ունեցան քննարկումներ, ծանոթություններ:

«Այս միջոցառումը կարելի է համարել մասնավոր եւ պետական հատվածների համագործակցության լավագույն փորձ»,- ամփոփել են բանկում:
Դիտում՝ 2396
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW