Արմսվիսբանկի հովանավորությամբ Տավուշի Սեւքար համայնքում այգի է հիմնվել
19.11.2019 | 09:54 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ Արմսվիսբանկ




Ինչպես հայտնել են բանկում, մարզպետարանի առաջարկով ընտրվել են տվյալ շրջանի բնակլիմայական պայմաններին համապատասխան մրգատու ծառատեսակներ:
Բացի ծառատունկից, կատարվել են այգու հիմնման նպատակով անհրաժեշտ նյութերի ձեռքբերման եւ տարածքի պարսպապատման, մաքրման, բարեկարգման, ինչպես նաեւ ոռոգման համակարգի կառուցման աշխատանքներ, որոնց ամբողջական ֆինանսավորումն իրականացվել է Արմսվիսբանկի կողմից:
Այգու հիմնման աշխատանքներին, բացի բանկի աշխատակիցներից, ակտիվ մասնակցել են Տավուշի մարզպետարանի, Սեւքարի համայնքապետարանի եւ դպրոցի աշխատակազմները, ինչպես նաեւ համայնքի բնակիչներն ու աշակերտները:
«Ծառատունկը վերածվել է մեծ տոնական միջոցառման, որտեղ աշակերտները հանդես են եկել հայրենասիրական բնույթի երգերով, պարերով եւ բանաստեղծություններով»,- ասված է հաղորդագրությունում:
«Այգու հիմնումը եղել է մեր տարիներով սպասված երազանքը, որն Արմսվիսբանկը եւ Տավուշի մարզպետարանը մեզ պարգեւեցին շատ անակնկալ եւ բաղձկալի նվերի տեսքով, որի համար շատ շնորհակալություն եմ հայտնում բանկի գործադիր տնօրեն Գեւորգ Մաչանյանին եւ Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանին, ինչպես նաեւ բանկի, համայնքապետարանի եւ մարզպետարանի ողջ անձնակազմին»,- ասել է Սեւքարի միջնակարգ դպրոցի տնօրեն Նաիրա Թանանյանը:
«Նշված միջոցառման իրականացումը բանկի նախաձեռնությունն է եղել, իսկ տեղի ընտրությունը պատահական է եւ հիմնականում պայմանավորված այս շրջանում ծառատունկի համար բարենպաստ բնակլիմայական պայմաններով: Նախաձեռնությունը պլանավորված է եղել դեռեւս 2-3 ամիս՝ պայմանավորված բանկի հիմնադրման 15-ամյակին ընդառաջ: Բանկի ու մարզպետարանի արդյունավետ համագործակցության արդյունքում որպես մրգատու այգու հիմնման նպաստավոր տարածք ընտրվել է Սեւքարի միջնակարգ դպրոցի հարող տարածքը:
Նման միջոցառումների իրականացումը բանկի կողմից կկրեն շարունակական բնույթ: Հատկանշական է, որ «Կանաչ» տնտեսության ֆինանսավորումը հանդիսանում է բանկի ռազմավարական ուղղություններից»,- ամփոփել են բանկում:
Վերջին լուրեր
30.04.2025 | 15:36 Նորություններ
ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է միջբուհական «Ունիվերսիադա - 2025»-ին
30.04.2025 | 12:38 Նորություններ
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: