Ներկայացվել են ANIF-ի գործունեության հիմնական ուղղությունները

15.11.2019 | 16:04 Գլխավոր էջ / Նորություններ /
#ANIF #Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ #Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում ներկայացվել է Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ANIF) գործունեության հաշվետվությունը, քննարկվել ֆոնդի հետագա անելիքները:

Կառավարության հաղորդագրության համաձայն՝ զեկուցվել են ֆոնդի բյուջեի եւ ծախսերի, ներդրումների ներգրավման, ռազմավարական առաջադրանքների կատարման, ներկայում քննարկվող կոնկրետ ներդրումային ծրագրերի իրականացմանն ուղղված քայլերի մասին:  


Ներկայացվել են վերականգնվող էներգետիկայի, շինարարության, թեթեւ արդյունաբերության, սննդի արդյունաբերության, գյուղատնտեսության, առողջապահության եւ այլ ոլորտներում կոնկրետ ծրագրերի իրականացման ուղղությամբ ներդրողների հետ տարվող աշխատանքների, ֆինանսական միջոցների ներգրավման ուղղությամբ իրականացվող քայլերը:

Զեկուցվել է, որ ANIF-ն «Ուղղակի ներդրումների ռուսական ֆոնդի» հետ համաձայնության է եկել համատեղ ֆոնդ ստեղծելու շուրջ, սկսվել է Աբու Դաբիում, Մոսկվայում եւ Փարիզում ANIF-ի ներկայացուցչությունների գրանցման գործընթացը:

Վարչապետը կարեւորել է պրոֆեսիոնալ ներդրողների ներգրավումը Հայաստան:
Դիտում՝ 2473

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW