Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդը (ANIF, ԱՆԻՖ) տեղեկացնում է, որ Խալեդ Հելիոուին նշանակվել է ներդրումային հանձնաժողովի նախագահ: «Չնայած իր երիտասարդ տարիքին՝ Խալեդը հանդիսանում է միջազգային մասշտաբի փորձառու ներդրող։ Սկսելով իր աշխատանքային ուղին ներդրումային բանկերի եւ մասնավոր կապիտալի ոլորտում՝ նա հանդիսացել է տեխնոլոգիական ոլորտում եվրոպական մեծ ընկերության ղեկավար եւ իրականացրել վերջինիս՝ բարձր արժեքով վաճառքը։ Այնուհետեւ Խալեդը մեծ հաջողությունների է հասել՝ վաղ փուլերում ներդրումներ իրականացնելով այնպիսի հայտնի տեխնոլոգիական ոլորտի ընկերություններում, ինչպիսիք են Uber-ը, Deliveroo-ն եւ այլն»,- ասել է Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի գործադիր տնօրեն Դավիթ Փափազյանը:Նա ընդգծել է, որ Խալեդի գործելաոճը եւ բարոյագիտությունը համապատասխանում են ներդրումային հանձնաժողովի նախագահի դերին ներկայացվող պահանջներին։ «Մեր թիմը եւ ես՝ որպես Խալեդի հին ընկերներ, շատ ուրախ ենք, որ ֆոնդի զարգացման այս բեկումնային փուլում վերջինս միացել է մեզ»,- հավելել է Դավիթ Փափազյանը:«Շնորհիվ մաթեմատիկական եւ ինժեներական ունակությունների, խորհրդային ժամանակաշրջանում կրթության մեջ իրականացված ներդրումների, մտքի ու մտածելու ազատության եւ հեղափոխության արդյունքում բացահայտված մեծ նպատակասլացության՝ Հայաստանի Հանրապետությունը մեծ ներուժ ունի դառնալու նորարարության եւ ձեռներեցության տարածաշրջանային նոր կենտրոն։ Հպարտ եմ կիսել իմ փորձը, կապերը եւ ներդրումային դատողությունը՝ ուղղելով դրանք Հայաստանի տնտեսական ներուժի բացահայտմանն ու դրա զարգացման աքսելերացմանը»,- նշել է Խալեդ Հելիոուին:Խալեդ Հելիոուին թունիսցի-ֆրանսիացի է։ Ըստ նրա՝ ձեռներեցությունը չափազանց կարեւոր դեր ունի երկրի տնտեսական եւ սոցիալական զարգացման հարցում, ինչն էլ նա փորձում է տարածել իր ծննդավայր Թունիսում՝ հանդես գալով որպես մենթոր ձեռնարկատերերի եւ ուսանողների համար։ Խալեդ Հելիոուին ՄԱԿ-ի միջազգային մասշտաբի լիդեր է թվային դաշտում։ Նա մի շարք խոշոր ընկերություններում տնօրենների խորհրդի անդամ է։Նախկինում եղել է Bigpoint ընկերության գործադիր տնօրեն, որը Գերմանիայում ամենամեծ խաղային ընկերությունն է եւ ունի ավելի քան 500 աշխատակից եւ 400 միլիոն գրանցված օգտատեր։ Մինչ այդ աշխատել է մի շարք ներդրումային բանկերում։ Tweet Դիտում՝ 2562