ՊԵԿ-ի ու Տնտեսագիտական համալսարանի միջեւ արդյունավետ փոխգործակցություն կապահովվի
14.11.2019 | 17:33 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ ՊԵԿ



ՊԵԿ-ում նշել են, որ հուշագրի նպատակն է ապահովել ՊԵԿ-ի եւ բարձրագույն ուսումնական հաստատության միջեւ արդյունավետ փոխգործակցությունը:
Այն հնարավորություն կընձեռի նպաստել ՀՀ տնտեսական զարգացման բնագավառում ծառացած մարտահրավերներին դիմագրավելու կարողությունների ձեւավորմանը, ինչպես նաեւ աջակցել հետազոտական աշխատանքներին եւ ոլորտում հանրային քաղաքականության մշակման գործընթացին:
«Մեծ կարեւորություն ենք տալիս կրթությանը, որովհետեւ այն կադրերը, որոնք գալիս են մեր համակարգ, շատ կարեւոր է, որ գան որոշակի իմացությամբ: Ճիշտ է լինում, երբ այդ իմացությունը չի սահմանափակվում ակադեմիական գիտելիքներով, այլ ներառում է որոշակի փորձառություն»,- ասել է Դավիթ Անանյանը:
Դիանա Գալոյանն էլ ընդգծել է, որ Տնտեսագիտական համալսարանը ակտիվ բարեփոխումների փուլում է, վերանայվում են կրթական ծրագրերը, բարելավվում փորձառությունների կազմակերպման գործընթացը: Այս համատեքստում, բուհի ղեկավարի խոսքով, համալսարանը կապեր է հաստատում մասնավոր եւ պետական հատվածի գործատուների հետ՝ իր կողմից մատուցվող կրթական ծառայություններում գործատուների պահանջները ներառելու, ինչպես նաեւ լավագույն մասնագետներին համալսարան դասավանդման հրավիրելու նպատակով:
Հուշագրի ստորագրման արդյունքում՝ ուսանողները հնարավորություն կունենան ներգրավվել ՊԵԿ-ի աշխատանքներին, ինչն էլ կնպաստի նրանց գործնական հմտությունների, կարողությունների ձեռքբերմանը եւ զարգացմանը:
Ուսանողներին կտրամադրվի կոմիտեի տեղակատվական համակարգերի թեստային միջավայրում հասանելիություն եւ գործիք՝ համապատասխան աշխատանքների իրականացման ու գնահատման նպատակով:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել նաեւ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում անցկացնել համատեղ ուսումնասիրություններ, կազմակերպել գիտաժողովներ, թեմատիկ սեմինարներ, ապահովել փորձի փոխանակում, այդ թվում՝ մասնագիտական վերապատրաստում:
Վերջին լուրեր
29.04.2025 | 11:13 Նորություններ
29.04.2025 | 10:20 Նորություններ
28.04.2025 | 16:56 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: