Նոյեմբերի 18-ից սկսած՝ Գյումրիում փուլ առ փուլ շահագործման կհանձնվի ավտոմեքենաների մաքսազերծման գործառույթն իրականացնող կառույցը։ ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը, այցելելով Գյումրիում կառուցվող, Հյուսիսային արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոնի համար նախատեսված տարածք, ասել է, որ ամբողջ ծավալով շահագործվելու պարագայում կենտրոնն օրական կսպասարկի 1000-ից ավելի ավտոմեքենա: Դավիթ Անանյանը հետեւել է շինարարական աշխատանքների ընթացքին, բավարար գնահատել աշխատանքների ընթացքը, որոնք կատարվում են վերանայված գրաֆիկով: Հյուսիսային արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոնում կտեղակայվի էլեկտրոնային կառավարման համակարգերի եւ թվային լուծումների վրա հիմնված, ԱՏԳ մասնակիցների սպասարկման կենտրոն՝ մաքսային գործառնությունները դյուրացնելու, արդյունավետությունը բարձրացնելու եւ առավել որակյալ ու ժամանակակից ծառայություններ մատուցելու համար: Tweet Դիտում՝ 1784