Նախանշվել են Հայաստան-ՄՖԿ գործակցության չորս ուղղությունները

12.11.2019 | 16:14 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՄՖԿ #Տիգրան Խաչատրյան #Յան Վան Բիլսեն
ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն այսօր Համաշխարհային բանկի խմբի՝ Միջազգային ֆինանսական կորպորացիայի (ՄՖԿ) Հարավային Կովկասի տարածաշրջանային ղեկավար Յան Վան Բիլսենի հետ հանդիպմանը կարեւորել է ՄՖԿ-ի հետ արդյունավետ գործընկերությունը:

Նախարարը խոսել է խորհրդատվական խմբի հետ նախկինում եղած արդյունավետ աշխատանքների մասին, մասնավորապես՝ մասնավոր հատվածի հետ համագործակցության խորացման տեսանկյունից։

Նա ներկայացրել է ներդրողների աջակցության կենտրոնի գործունեության շրջանակը՝ առաջիկայում համագործակցությունն ավելի արդյունավետ դարձնելու համար եւ ներկայացրել այն հիմնական առաջնահերթությունները, որոնց զարգացմանը առաջիկայում պետք է ուղղվեն համատեղ ջանքերը։

Յան Վան Բիլսենն ընդգծել է Հայաստանի ներդրումային միջավայրի բարեփոխումներին ուղղված նախաձեռնությունների կարեւորությունը եւ, որպես համագործակցության  հիմնական չորս ուղղություն առանձնացրել ֆինանսական ոլորտը, էներգետիկան, առողջապահությունն ու զբոսաշրջությունը:

Տիգրան Խաչատրյանը հատկանշական է համարել ֆինանսական ոլորտի՝ հատկապես կապիտալի շուկայի զարգացման անհրաժեշտությունը՝ հույս հայտնելով, որ առաջիկայում այս ոլորտում ՄՖԿ-ի աջակցությունը շատ ավելի լուրջ արդյունքների կբերի։ 
Դիտում՝ 1495

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW