“Ինեկոբանկը” ընդգրկվել է աշխարհի 50 լավագույն միկրոֆինանսական կազմակերպությունների ցանկում

16.01.2008 | 13:36 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան, 16 հունվարի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. “Ինեկոբանկը” ընդգրկվել է հեղինակավոր Forbes ամսագրի պատվերով Microfinance Information Exchange (MIX) ընկերության կողմից պատրաստված` աշխարհի 50 լավագույն միկրոֆինանսական կազմակերպությունների ցանկում:

Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են բանկի մարքեթինգի բաժնում, Forbes ամսագրի ինտերետային կայքում տեղակայված ցանկում “Ինեկոբանկը” զբաղեցնում է 26-րդ տեղը` հանդիսանալով Հայաստանը ներկայացնող միակ ֆինանսական կազմակերպությունը:

Ցանկը կազմելու նպատակով ուսումնասիրվել են 641 միկրոֆինանսական կազմակերպությունների հաշվետվություններ: Ցանկում ընդգրկված կազմակերպության որակավորման հիմքում ընկած են այնպիսի ցուցանիշներ, ինչպիսիք են վարկային փաթեթի ընդհանուր մեծությունը, գործունեության այդյունավետությունը, ռիսկերն ու շահութաբերությունը:

50 լավագույն միկրոֆինանսական կազմակերպությունների ցանկը ներկայացված է http://www.forbes.com/business/2007/12/20/microfinance-philanthropy-credit-biz-cz_ms_1220microfinance_table.html հասցեով:
ՄԵԴԻԱՄԱՔՍ

Դիտում՝ 7492

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW