ԱՄՆ դեսպանությունը հայտնում է, որ 2019-ին ԱՄՆ կառավարության աջակցությունը Հայաստանին շարունակել է ավելանալ։ Այս տարի այն կազմել է $60 մլն, որը նախորդ տարվա համեմատ 40%-ով ավելի է։Այս ֆինանսավորումն ԱՄՆ պետքարտուղարության ու ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության կողմից տնօրինվող ծրագրերից զատ, ներառում է նաեւ ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի, ԱՄՆ անտառային ծառայության եւ ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի ծրագրերը։ԱՄՆ կառավարությունն այս միջոցներով աջակցել է Հայաստանում ժողովրդավարական զարգացման խթանմանը շատուշատ ուղղություններով, մասնավորապես՝ կոռուպցիայի դեմ պայքար, անվտանգություն, էներգետիկա, կրթություն, անգլերենի ուսուցում, անտառային ծառայություններ, մարդու իրավունքներ, քաղաքացիական հասարակություն, եւ պետական կառավարման թափանցիկ ու հաշվետու հաստատությունների ամրապնդում, այդ թվում՝ իրավապահ, արդարադատության եւ դատաիրավական ոլորտներում։«Միացյալ Նահանգները վերջին 27 տարիներին աջակցել է Հայաստանի ժողովրդավարական գործընթացների եւ հաստատությունների զարգացմանը, եւ մենք մտադիր չենք փոխել դա հատկապես այժմ, երբ ժողովրդավարությունն, առավել քան երբեւէ, ամուր է Հայաստանում։ Հենց այս պատճառով էլ հպարտությամբ փաստում ենք, որ այս տարի աջակցությունը կազմում է ավելի քան $60 մլն»,- նշել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին։1992-ից սկսած Միացյալ Նահանգները Հայաստանի հատկացրել է ավելի քան $2 մլրդ-ի աջակցություն: Tweet Դիտում՝ 3974