Յունիբանկը հաճախորդներին առաջարկում է մինչեւ 5 մլն դրամ գումարով վարկային գիծ: Բանկում նշել են, որ վարկը կարելի է ձեւակերպել բանկի 51 մասնաճյուղերից ցանկացածում: Միջոցները տրամադրվում են մինչեւ 5 տարի մարման ժամկետով եւ սկսած 14,9% տարեկան տոկոսադրույքից: «Մեր բանկի ծառայություններից օգտվում է Հայաստանում ապրող եւ աշխատող բնակչության մեկ երրորդը: Սպասարկվող քարտերի քանակով Յունիբանկն առաջատարներից մեկն է: Մենք բարձր ենք գնահատում հաճախորդների վստահությունը եւ ձգտում ենք ապահովել սպասարկման բարձր որակ»,- ասել է Յունիբանկի մանրածախ բիզնեսի զարգացման եւ վաճառքների տնօրեն Գուրգեն Ղուկասյանը: Ամսական Յունիբանկը տրամադրում է ավելի քան 2 000 քարտային վարկ, որը կարելի է ստանալ ոչ միայն բանկի մասնաճյուղերում, այլեւ գործընկերների սպասարկման կետերում: Մինչեւ 500 հազար դրամ գումարով վարկային քարտ կարելի է ստանալ նաեւ՝ ձեռք բերելով ապառիկ ապրանքներ բանկի ավելի քան 100 գործընկեր խանութ սրահներում: Գումարը կհաստատվի տեղում՝ խանութում գտնվող Յունիբանկի սպասարկման կետում: «Նույն կերպ՝ արագ եւ պարզ կարելի է մարել վարկերը: Հաճախորդն իր ընտրությամբ կարող է մոտենալ բանկի մասնաճյուղ, օգտվել տերմինալից կամ բանկի մոբայլ հավելվածից: UniMobile հավելվածը կարելի է ներբեռնել App Store-ից կամ Play Market-ից»,- ամփոփել են բանկում: Tweet Դիտում՝ 8869