«Գործազրկության էական նվազում ունենք»,- ասել է վարչապետը

21.10.2019 | 12:19 Գլխավոր էջ / Նորություններ /
#Նիկոլ Փաշինյան #գործազրկություն
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր տեղեկացրել է, որ «2019-ի երկրորդ եռամսյակից գործազրկության էական նվազում ունենք»:

«Եթե 2018-ի երկրորդ եռամսյակում գործազուրկների թիվը կազմել է 236 հազար 400 մարդ, ապա 2019-ի երկրորդ եռամսյակում գործազուրկների թիվը կազմել է 207 հազար 200 մարդ՝ նվազելով 29 հազար 200 մարդով:

Ներկայումս մեր երկրում գործազրկությունը կազմում է 17,7%, ինչը նշանակում է, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ մեր երկրում ընդհանուր գործազրկությունը նվազել է 2,5%-ով»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետը:
Դիտում՝ 1200

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW