Հայբիզնեսբանկը գործարկել է «Փոխանցիր հեշտ, ստացիր արագ» ակցիան

17.10.2019 | 16:33 Գլխավոր էջ / Նորություններ /
#Հայբիզնեսբանկ #ակցիա
Հայբիզնեսբանկը հոկտեմբերի 15-ից մինչեւ 2020թ. հունվարի 15-ը ներառյալ հանդես է գալիս «Փոխանցիր հեշտ, ստացիր արագ» ակցիայով:

Հաղորդագրության համաձայն՝ ակցիայի ընթացքում բանկում սպասարկվող միջազգային արագ դրամական փոխանցումների համակարգերով առավելագույն քանակությամբ կամ առավելագույն գումարի (հանրագումարի) չափով փոխանցման կամ ստացման գործարքներ կատարած հաճախորդը կստանա երկու գլխավոր մրցանակներից մեկը՝ 5-օրյա ուղեւորություն Արաբական Միացյալ Էմիրություններ՝ 2 անձի համար:

«Եվ սա դեռ ամենը չէ՝ ակցիայի ընթացքում յուրաքանչյուր 1000-րդ գործարքը կատարած հաճախորդը կստանա նվեր սերտիֆիկատ՝ 50 000 (հիսուն հազար) դրամ գումարի չափով»,- ամփոփել են բանկում:
Դիտում՝ 10637

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW