Հայբիզնեսբանկի հետ կարելի է կապ հաստատել նաեւ Viber-ով եւ WhatsApp-ով

17.10.2019 | 13:16 Գլխավոր էջ / Նորություններ /
#Հայբիզնեսբանկ #Viber WhatsApp
Հայբիզնեսբանկը տեղեկացնում է, որ կարեւորելով հաճախորդների հետ սերտ համագործակցությունը՝ շարունակում է նրանց ցանկությունների բացահայտմանն ու ճիշտ ժամանակին արձագանքելուն ուղղված քայլերը:

«Այսուհետ՝ ինտերակտիվ կապի միջոցով մեր հաճախորդները հնարավորություն կստանան ոչ միայն Հայաստանի եւ Արցախի Հանրապետություններից, այլեւ աշխարհի տարբեր անկյուններից ցանկացած պահի շուրջօրյա կապ հաստատել բանկի հետ, արագ հարթել հնարավոր խնդիրները,  ծանոթանալ մատուցվող ծառայություններին եւ սակագներին, ստանալ պատասխաններ իրենց հուզող հարցերին»,- ասված է հաղորդագրությունում:

Բանկ-հաճախորդ անընդհատ կապն ապահովելու, յուրաքանչյուրի հարցմանն անհատական մոտեցում ցուցաբերելու նպատակով՝ Հայբիզնեսբանկի 24/7 ռեժիմով գործող Զանգերի Կենտրոնի (Call Centеr) հետ հնարավոր է կապ հաստատել ոչ միայն (010) 59-20-20, (060) 37-25-00 հեռախոսահամարներով, այլեւ (094) 11-44-88 հեռախոսահամարով գործող Viber եւ WhatsApp հավելվածների միջոցով:

«Բանկի պաշտոնական կայքէջում նույնպես կարող եք գտնել համապատասխան հղումները եւ անմիջապես կապ հաստատել Հեռախոսազանգերի կենտրոնի հետ»,- ամփոփել են բանկում:
Դիտում՝ 3365
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW