Ըստ փորձագետների՝ տնտեսական ակտիվության դանդաղումը վտանգավոր է
15.10.2019 | 14:34 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ Մեդիամաքս

«Տնտեսական ակտիվության աճի ցուցանիշը 2019թ. 1-ին կիսամյակում կազմել է 6,5%: Այն առաջին հայացքից կարող է դրական թվալ, սակայն կարեւորը ցուցանիշի միտումն է, որը վտանգավոր է: Եթե մենք այն համեմատում ենք 2017-2018 թվականների առաջին կիսամյակի ցուցանիշի հետ, որը կազմել է 8,9%, տեսնում ենք՝ 2,4 տոկոսային կետով աճի տեմպը դանդաղել է»,- ասել է Իշխան Կարապետյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ:
Նա հավելել է, որ աճի տեմպի նվազում նկատվում է գյուղատնտեսության, շինարարության, արտահանման, ներկրման, էլեկտրաէներգիայի արտադրության ոլորտներում:
ՏԶՆԿ տնօրեն Մարինե Առաքելյանն էլ նշել է, որ մտահոգիչ է պետական բյուջեի ծախսային հատվածում շուրջ 20% թերակատարումը:
«Ուշագրավ է, որ կապիտալ ծախսերի տեսանկյունից թերակատարումը կազմում է շուրջ 75 մլրդ դրամ կամ ամբողջ ծախսերի շուրջ 76%-ը: Կապիտալ ծախսերը տնտեսության ակտիվության կարեւոր նախապայմաններից են, եւ եթե նման միտումը շարունակական բնույթ կրի, առնվազն կարճաժամկետ հատվածում մենք կունենանք տնտեսական ակտիվության տեմպերի դանդաղում»,- նկատել է նա:
Մարինե Առաքելյանը ներկայացրել է նաեւ ՏԶՆԿ-ի հրատարակած «Թվերն ու արդյունքները» պարբերականը, որը ներառում է տեղեկատվություն տնտեսության առկա վիճակի եւ զարգացման միտումների վերաբերյալ:
Վերջին լուրեր
09.04.2025 | 17:28 Հոդվածներ
ԱԶԲ առաքելության ղեկավարը նշել է ՀՀ տնտեսական աճի վրա ազդող գործոնները
09.04.2025 | 10:30 Ֆինտեխ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: